X
Մենք սոց. ցանցերում

Լրահոս

Ավանդական զորավարժությունները մի շարք այլ նպատակներ են հետապնդում

Թուրքական մերձիշխանական «Yeni Safak» լրատվամիջոցը անդրադարձել է Նախիջևանում ընթացող թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների ռազմավարական նշանակությանը՝ փոխանցում է Ermenihaber.am-ը։

Պարբերաբար նմանատիպ զորավարժություններով կողմերը փորձում են ցույց տալ ռազմական բնագավառում ունեցած իրենց սերտ համագործակցությունը, բայց այս անգամ, ըստ հեղինակի, զորվարժությունները հետապնդում են մի շարք այլ ռազմավարական նպատակներ։

Կայքի հոդվածում ասվում է, որ Թուրքիան և Ադրբեջանը համատեղ են ապահովում Բաքու-Թբիլիսի- Ջեյրան նավթամուղի, «Հարավային հոսք» գազատարի, նաև Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու անվտանգությունը։ Շեշտվում է, որ հուլիսի 12-14-ը Հայաստանը հարձակվել էր Ադրբեջանի և Թուրքիայի համար ռազմավարական նշանակություն ունեցող հենց Թովուզ շրջանի վրա։

Զորավարժությունների անցկացումը դիտարկվում է նաև Ղարաբաղյան հակամարտության համատեքստում։ Թուրքական կողմը կարևորում է համատեղ զորավարժանքները, որոնք կարող են ամրապնդել Ադրբեջանի դիրքերը բանակցային գործընթացում։

Նշվում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախարար Դավիթ Տոնոյանը փորձել են դիրքեր գրավել՝ բանակցային գործընթացում Ադրբեջանի նկատմամբ թելադրողի կարգավիճակ ձեռք բերելու համար։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս