X
Մենք սոց. ցանցերում

Աշխարհ

Դերասան Միխայիլ Եֆրեմովը չի ընդունում մեղադրանքը, քանի որ ոչինչ չի հիշում

Այսօր Մոսկվայի Պրեսնենսկի դատարանում սկսվեց դերասան Միխայիլ Եֆրեմովի գործի դատավարությունը։ Հունիսի 8-ին Մոսկվայի կենտրոնում Եֆրեմովի մեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել: Պատահարի հետևանքով վարորդ Սերգեյ Զախարովը մահացել է։ Դատախազի խոսքով ՝ Եֆրեմովը արագությունը գերազանցել է ժամում 25 կիլոմետրով  և կորցրել մեքենայի կառավարումը, ինչի հետևանքով նրա վարած մեքենան դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց գոտի ու բախվել Զախարովի մեքենային։

«Ես հասկանում եմ առաջադրված մեղադրանքը, բայց ինչպե՞ս կարող եմ ընդունել իմ մեղքը, եթե ոչինչ չեմ հիշում»- ասել է դերասանը։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս