X
Մենք սոց. ցանցերում

Լրահոս

Գլխավոր դատախազությունում ստեղծվում է առանձին ստորաբաժանում

Գլխավոր դատախազությունում հանցավորության դեմ պայքարի, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն առնչվող առանձին ստորաբաժանում է ստեղծվում։ Այս մասին 1lurer.am-ին հայտնել է Գլխավոր դատախազության վարչության ավագ դատախազ Կարեն Ամիրյանը։

Ստորաբաժանման ձևավորման նպատակով մոտ մեկ ամիս առաջ հայտարարվել էր ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթներ իրականացնող դատախազների, այդ ոլորտը համակարգող գլխավոր դատախազի տեղակալի թեկնածուների ցուցակների համալրման բաց մրցույթ։ Դատախազի 25 թեկնածուներից դրական եզրակացություն է ստացել 7-ը, իսկ տեղակալի համար հայտ ներկայցրած 3 անձանցից՝ միայն 1-ը։

«Առաջին քննաշրջանն արդեն իսկ անցած շաբաթ ավարտվեց, հիմա երկրորդ փուլի դասերն են անցկացվում, և օգոստոսի վերջին երկրորդ շրջափուլի քննությունները տեղի կունենան, և երկու քննությունների հանրագումարով նրանք, որոնք որ կհաղթահարեն նվազագույն անցողիկ շեմը, կստանան դրական գնահատականներ։ Նրանք հնարավորություն կունենան հավակնել նշանակվելու նոր ձևավորվող ստորաբաժանման կազմում՝ որպես դատախազ և կառուցվածքային ստորաբաժանման այլ պաշտոններում՝ այդ թվում վարչության պետ, պետի տեղակալ և այլն»,- ասել է Կարեն Ամիրյանը՝ շեշտելով, որ ապօրինի գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրումը պետք է դիտարկել ոչ միայն կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում, այլ ավելի լայն ասպեկտով՝ հանցավորության դեմ պայքարի շրջանակներում։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս