X
Մենք սոց. ցանցերում

Բլոգերներ

Ռահիմ Աբրահամով․ ինչպե՞ս հասարակ տղան հայտնվեց TikTok-ում ու աշխատեց իր միլիոնը

Կարծես թե ժամանակն է ներբեռնել tiktok-ը։

Ռահիմ Աբրահամովը ակտիվ սպորտով զբաղվելուց ու 9-րդ դասարանն ավարտելուց հետո միայնակ որոշում է տեղափոխվել Մոսկվա։ Ի սկզբանե նրա պլաններում միայն ուսումն էր, պետք է դառնար ծրագրավորող, աշխատեր բանկում, չէ որ Մոսկվա գնալուց առաջ այդպես էր խոստացել իր ծնողներին։ Քոլեջում սովորելու ընթացքում համակուրսեցու հետ սկսում է տարբեր ֆիլմերի մասսայական տեսարաններում նկարահանվել։ Յուրաքանչյուր նկարահանման համար ստանում էին 1000 ռուբլի։ Հենց այդ ժամանակ էլ 2 ընկերներով որոշում են Յութուբով հաղորդում պատրաստել։ Յութուբյան ալիքը հաջողություն չունեցավ և տղաները որոշեցին տեղափոխվել ինստագրամ ու հումորային հոլովակներ նկարել։ Այստեղ 1 տարվա ընթացքում նրանք հավաքեցին 300․000 հետևորդ, ինչից հետո Ռահիմը որոշում է զբաղվել անհատական կարիերայով։ Օգոստոսին լրանում է ուղիղ 3 տարին, ինչ երիտասարդն իր առանձին էջում զբաղվում է բլոգերությամբ։

@rahimabram

Кто тебе сказал ?😂😂 Всем хорошего настроения😌

♬ Кто тебе сказал? – Rakhim

Ռահիմը տեսանյութերի շարք էր սկսել «Բարի սիրտ»  վերնագրով։ Ինքն ու իր ընկերները տարբեր բարի գործեր էին անում, հաճախ օգնում էին մեծահասակներին ու անտուն, կարիքավոր մարդկանց։ Տեսանյութերը լայնորեն տարածվում էին համացանցում, սակայն հիմա նորերը այլևս չեն թողարկվում։ Ռահիմի խոսքով, ինքը «Բարի սիրտ» ակցիան շարունակում է, պարզապես առանց նկարահանումների․ կարծում է, որ այսպես ավելի ճիշտ է։

Ամսեկան նա ունենում է մոտ 1մլն ռուբլի եկամուտ։ Այն ծախսում է ձայնագրման ստուդիայի, բնակարանի վարձերի վրա, ներդնում է երաժշտության ու սեփական տեսանյութերի մեջ։ Նաև տաքսիների ու սննդի վրա է շատ գումար ծախսվում։

Tiktok-ում Ռահիմին գրանցել է իր ընկերուհին՝ Դինան։ Առաջին տեսանյութը կես տարվա ընթացքում հատել է 500մլն դիտումի շեմը, ինչը շատ է ոգևորել Ռահիմին։ Նա կարծում է, որ սա հրաշալի ազատ հարթակ է թեթև, ժամանցային բնույթի տեսանյութեր նկարելու համար։ Այստեղ նկարում ես այն, ինչ ուզում ես։ Խոսելով ինստագրամի ու տիկտոկի տարբերության մասին, նա նշել է,որ մեկը մյուսին երբեք չի փոխարինի։ Մարդիկ ինստագրամ են մտնում նկարներ նայելու համար, իսկ այստեղ՝ տեսանյութեր։

Ռահիմը բացի բոքսից, փոքրուց զբաղվել է նաև երաժշտությամբ։ Ուսուցիչը կոտրել է տղայի մոտիվացիան, ասելով, որ նա վոկալային լավ տվյալներ չունի ու երբեք հաջողության չի հասնի։ Ռահիմի առաջին թրեքը յութուբում հավաքեց 3 մլն դիտում ու հայտնվեց թոփ շքերթներում։

https://www.youtube.com/watch?v=rSJx4DFp-zo

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս