X
Մենք սոց. ցանցերում

Հայաստան

Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված հայերի թիվը հասել է 6-ի

Բեյրությում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հայազգի մահացածների թիվն այս պահի դրությամբ վեցն է: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«ԱԳՆ-ում ձևավորվել է աշխատանքային խումբ՝ Լիբանանին թիրախային աջակցության տրամադրումն Լիբանանի ճգնաժամային կառույցի հետ համակարգելու նպատակով։ Լիբանանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի պատկան մարմինների հետ՝ միասնաբար գնահատելու լիբանանյան կողմի կարիքները և աջակցության շրջանակը։ Զուգահեռաբար կապ է պահպանվում հայ համայնքային կառույցների հետ՝ կարիքները գնահատելու նպատակով»,- նշել է Նաղդալյանը:

Մամուլի խոսնակը հավելել է, որ Լիբանանում դեսպանությունն աշխատում է արտակարգ ռեժիմով, գործում է թեժ գիծ։

Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հայտնի են  ագությամբ հայ 4 զոհերի անունները: Նրանք են՝ Նազար Նաճարյանը, Ջեսիկա Բեզջյանը, Ժաք Պարամաքեանը և Տելիա Փափազյանը:

 

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս