X
Մենք սոց. ցանցերում

Աշխարհ

«Թվում է, որ բավական է մի լուցկի վառել և մոլորակը կպայթի» Լուկաշենկո

Նախագահական ընտրություններից 5 օր առաջ Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ուղերձ է հղել ժողովրդին: Նա խոսել է կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցների,  2020-ին Բելառուսի ու աշխարհի առաջատար երկների առաջ կանգնած մարտահրավերների, Ռուսաստանի հետ հարաբերությունների, ինչպես նաև երկրի ներսում իրավիճակի ապակայունացման փորձերի և բողոքի ցույցերի մասին։

Ըստ նրա ամբողջ մոլորակը «աստիճանաբար սահում է դեպի անդունդը»: «Թվում է, որ բավական է մի լուցկի վառել և մոլորակը կպայթի», – ասել է Լուկաշենկոն:

Նա ավելացրեց, որ Բելառուսը «այս աշխարհաքաղաքական անհարթության վրա» հանդիսանում է  «Եվրասիայի կենտրոնում միակ հանգիստ օղակը  ՝ ապրելով սեփական ուղեղով»։

Միևնույն ժամանակ, ըստ Լուկաշենկոյի, Ռուսաստանը միշտ կմնա Բելառուսի ամենամտերիմ դաշնակիցը, չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանի իշխանությունները եղբայրական հարաբերությունները փոխել են գործընկերայինի:

Լուկաշենկոն նաև կոչ է արել բնակչությանը օգոստոսի 9-ին գալ ընտրություններին և քվեարկել այնպես, ինչպես իրենք են ցանկանում, այլ ոչ թե էմոցիաների հիման վրա:

 

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս