X
Մենք սոց. ցանցերում

Կառավարությունից պահանջում են ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի ՇՄԱԳ-ը

«Պահանջում եմ կառավարությունից ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի ՇՄԱԳ-ը»՝ այսպիսի պահանջ են ներկայացրել Ամուլսարի պահապանները գործող իշխանություններին։ Բնապահպանները հիմնավորում են․«Պահանջում եմ, քանի որ հենց կառավարության պատվիրած միջազգային փորձաքննությունը ցույց է տվել, որ պատշաճ կերպով չի գնահատվել գործունեության ռիսկերը, կազմակերպության առաջարկած մեղմացման միջոցառումներն անբավարար են, Արփա, Որոտան և Դարբ գետերի ու Կեչուտի ջրամբարի վրա երկարաժամկետ ազդեցություն է լինելու, որի չափերը չեն բացահայտվել, իսկ մեղմացման նոր միջոցառումներ առաջարկելու դեպքում կազմակերպությունը պետք է նոր ՇՄԱԳ ներկայացնի»։

Ակտիվիստները շեշտում են, որ կառավարությունը դրժել է իր իսկ խոստումը՝ առաջնորդվել ԷԼԱՐԴ-ի ուսումնասիրության արդյունքներով։ Նաև իշխանությունները շարունակում են անտեսել ՀՀ օրենսդրության, միջազգային կոնվենցիաների և տեղացի բնակիչների իրավունքների խախտումները, բնակիչների հանրագիրն ու դիրքորոշումը, նրանց արդար և խաղաղ պայքարը։

Նշենք՝ երեկ գիշեր Ամուլսարում հավաքը դադարեցվել է և կշարունակվի այսօր։ Կառավարությունը և ԱԺ պատգամավորները դեռևս պահպանում են լռություն և չեն արտահայտել որևէ դիրքորոշում։ Պահապանները կառավարությունից պահանջում են ուժը կորցրած ճանաչել 2016թ․Ամուլսարի ՇՄԱԳ-ին տրված դրական եզրակացությունը և վերադարձնել պահապանների դիմադրական կետերի տնակները, որ հեռացվել են «Լիդիան»-ի պահնորդական խմբի կողմից։

Հիշեցնենք՝ երեկ ոստիկանական ուժերի և խաղաղ ցուցարարների միջև տեղի են ունեցել բախումներ, կան բերման ենթարկվածներ։

Քրիստինե Հովսեփյան

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս