X
Մենք սոց. ցանցերում

Հայաստան

Կկազմակերպվի՞ Բեյրութ-Երևան չվերթ. պատգամավորն ահազանգում է

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Բեյրութի սարսափելի պայթյունի հետևանքով հնարավոր է օդում արտանետվել են թունավոր նյութեր, որոնք կյանքին սպառնալիք կարող են հանդիսանալ։ Քաղաքային իշխանությունները, ինչպես նաև Լիբանանի ԱՆ-ը կոչ են անում քաղաքացիներին արագ լքել քաղաքը։
Այս պահին ծանոթ ու անծանոթ շատ հայեր խնդրանքով դիմում են ՀՀ կառավարությանը, որպեսզի հատուկ չվերթներով Բեյրութում բնակվող հայերին թույլ տան տեղափոխել Հայաստան։

Կարծում եմ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը ՀՀ կառավարություն հետ համատեղ պետք է հնարավորինս արագ և օպերատիվ կազմակերպեն հայազգի լիբանանահայերի տեղափոխումը Հայաստան, միայն ցավակցություն հայտնելով օգնության ձեռք չեն մեկնում։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս