X
Մենք սոց. ցանցերում

Լրահոս

ՏԿԵ նախարար Պապիկյանն այցելել է Բերդի տարածաշրջան

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն օգոստոսի 4-ին այցելել է սահմանամերձ Բերդ համայնք:

Նախարարը շրջել է հուլիսին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետրանքով ծավալված մարտական գործողությունների հետևանքով առավելապես տուժած Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար, Չինարի սահմանապահ գյուղերում, զրուցել տեղի բնակիչների հետ և հետևել հրետակոծության հետևանքով նրանց կրած գույքային վնասների վերականգնման և վերանորոգման աշխատանքներին:

Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի գյուղերում վնասներ է կրել 89 տուն, 14 բնակարան: Ներկայումս ընթանում են Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր գյուղերում 17 տների տանիքների, պատուհանների, դռների և ճակատային պատերի վերանորոգման աշխատանքները: Այգեպարում մեկնարկել է նաև գյուղամիջյան ճանապարհի շինարարությունը:

Այցի շրջանակներում նախարարը մարզպետի, համայնքապետի, ինչպես նաև ՀՀ վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանի և ԱԺ պատգամավոր Վահե Ղալումյանի ուղեկցությամբ համայնքում տիրող իրավիճակին ծանոթանալիս հայտնել է, որ առաջիկայում պետական բյուջեից ֆինանսավորման երկրորդ փուլով կմեկնարկեն վնասված տների նորոգման ավելի մեծ ծավալով աշխատանքները: Միևնույն ժամանակ նախարարը շեշտել է, որ կառավարության համար հրատապ և առաջնահերթ է հնարավորինս արագ վերականգնել սահմանապահ համայնքների բնականոն առօրյան, իսկ այդ նպատակով, նախարարի խոսքով, անհրաժեշտ է հավելյալ աշխատուժի ներգրավմամբ տեմպ հաղորդել շինարարական աշխատանքներին: Անդրադառնալով պատասխանատու պաշտոնյաների՝ մինչ այժմ կատարած մեծածավալ աշխատանքին՝ նախարար Պապիկյանն ընդգծել է, որ հաջորդիվ դրանք պիտի ուղղվեն ոչ միայն կրած վնասների չեզոքացմանը, այլև պիտի սահմանեն էլ ավելի բարձր նշաձող` ուղղված սահմանապահ համայնքների բարեկեցությանն ու զարգացմանը: «Միայն բնակիչների սեփականությունը նախկին տեսքին վերադարձնելը բավարար չէ. Մեր առաջիկա անելիքները պետք է ուղղվեն սահմանի գյուղերին նոր գույն, նոր որակ, նոր շունչ հաղորդելուն»:

Նախարարը այցի շրջանակներում շինարարական աշխատանքներ իրականացնողների և սահմանապահ համայնքների բնակիչների հետ արդեն իսկ իրականացվող գործողությունների հետ զուգահեռ քննարկել է նաև առաջիկայում նախատեսվող քայլերը։ «Մի բան հստակ է. Մեր սահմանապահ համայնքների բնակիչների ոգին անսպառ ու անկոտրում է։ Սա ոգևերում է յուրաքանչյուրիս ու ուժ տալիս անելու հնարավոր ամենը՝ համայնքների ամրությունը բազմապատկելու, բնակիչների սոցիալական, հոգեբանական վիճակը էլ ավելի հզորացնելու համար»,-նշել է նախարարը։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս