X
Մենք սոց. ցանցերում

Լրահոս

Ի՞նչ էիք անում այսքան ժամանակ

Երևանի քաղաքապետը հայտարարում է՝ քաղաքապետարանն ամեն օր բախվում է օրենսդրական խոչընդոտների, և, քանի որ իրենք աշխատում են իրավական պետությանը հարիր օրինական դաշտում, պետք է համակերպվեն նախկին իշխանություններից ստացած ժառանգության հետ։ Այլ կերպ ասած՝ ռեժիմի թույլատրած ապօրինությունների հետ, որոնք շատ ճկուն ձևով ամրագրվել են օրինական որոշումներով։

Նմանատիպ իրավիճակ է նաև Ամուլսարի հետ կապված՝ ակնհայտ է, որ սարի շահագործումը կարող է աղետալի հետևանքներ ունենալ շրջակա միջավայրի և հարակից համայնքների բնակիչների համար, բայց «Լիդիանը» տարիներ առաջ ստացել է գործունեություն ծավալելու իրավունք, և իշխանությունները ոչինչ անել չեն կարողանում։ Այսինքն՝ ժողովրդավարական պետություն ստեղծելու հիմքում ընկած է օրենքներով առաջնորդվելը, ուստի հեղափոխական կառավարությունը, մեղմ ասած, կուրորեն հետևում է օրենքներին։

Մենք ներկայացրեցինք վերջին երկու ակնառու դրվագը, բայց այսպիսի փակուղային իրավիճակներ առկա են գրեթե բոլոր ուղղություններում, երբ ցանկությունը մեծ է լավ անելու, բայց ունենք անցյալ, որի հետ շարունակում ենք ապրել։

Ստացվում է՝ թղթերով ամեն ինչ նորմալ է, և կառավարությունն այստեղ անելիք չունի։ Պարզաբանումը պարզունակ է, և հանրությունը վաղուց հստակ ընկալել է, բայց արդյունքում մի շատ օբյեկտիվ հարց է առաջացել՝ բա ինչի՞ համար ենք հեղափոխություն արել, որ երկու տարի դեռ մեր «աչքն եք խոթում» նախորդ թալանչիների որոշումները, հատկապես երբ առկա է հանրային շահը…

Չգրված օրենքներով՝ հեղափոխության առաջամարտիկները կառավարություն գործուղվելիս իրենց վրա մի պատասխանատվություն էին վերցնում՝ մերժելու նախկին ապօրինությունները, որոնք միտված էին մի խումբ օդիոզ դեմքերի հարստացմանը, մերժելու վակխանալիան, որ տիրում էր վերևներում։ 2018-ին ժողովուրդը հեղափոխություն իրականացրեց այդ օրենքները չեղարկելու համար և օժտեց ձեզ բարձր լեգիտիմությամբ, որ քաղաքական կամք դրսևորեք արդարությունը վերականգնելու համար։ Եվ եթե դրա համար անհրաժեշտ է նոր գործիքակազմ, նոր օրենքներ, ապա ի՞նչ էիք անում այսքան ժամանակ։

Քրիստինե Հովսեփյան

 

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս