X
Մենք սոց. ցանցերում

Կինո

Թոփ 10 ֆիլմեր՝ բոլոր ժանրերի սիրահարների համար

Կորոնավիրուսի համաճարակի պատճառով բաց թողնվեցին տասնյակ կինոպրեմիերաներ, իսկ մենք սկսեցինք ակտիվորեն դիտել Netflix-ի սերիալները։ Միևնույն բանը անընդհատ նույնը նայելը հոգնացուցիչ է։ Ներկայացնում ենք տարբեր տարիներին թողարկված Թոփ 10 ֆիլմեր՝ բոլոր ժանրերի սիրահարների համար։

Գառնուկների լռությունը/The Silence of the Lambs

Ջուդի Ֆոսթերը, ով մարմնավորում է հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալ Քլարիս Սթարլինգին, հարցաքննում է խելագար հոգեբույժ և մարդակեր Հանիբալ Լեկտերին ու ներգրավվում է նրա հոգեբանական խաղի մեջ: Որքան երկար է Քլարիսը շարունակում հարցաքննել, այնքան նա ավելի է վտանգում սեփական կյանքը … գուցե ավելին, քան նա պատկերացնում է:

Տորնադո/ Twister

Տիպիկ ամերիկյան ողբերգություն նկարահանված 1990ականների կեսերին։ Ֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպես են բնական աղետի ժամանակ երկու գիտնականներ անցնում մահացու առաքելության․  անհրաժեշտ է տորնադոյում գործարկել հատուկ սենսոր, ինչը թույլ կտա նրանց ավելի լավ հասկանալ տորնադոյի բնույթը և ավելի լավ ուսումնասիրել այն:

Լեդի Թռչունը/Lady Bird

26 տարեկանում Սիրշա Ռոնանը հասցրել է մարմնավորել ավելի հետաքրքիր ու անհավանական դերեր, քան շատ դերասաններ իրենց ողջ կարիերայի ընթացքում։ Դրանցից մեկը Քրիստինա Մակֆերեսոնի դերն էր․ դեռահաս մի աղջիկ, ով նախընտրում է իրեն անվանել «զատիկ»։ Ֆիլմը պատմում է Լեդի Թռչնի, նրա հասունացման տարիքի ու մոր հետ ունեցած բարդ հարաբերությունների մասին։

Սոցիալական ցանց/The Social Network

«Սոցիալական ցանցը» հաճախ անվանում են 21-րդ դարի երկու տասնամյակների ամենանշանավոր ֆիլմերից մեկը։ Մարկ Ցուկերբերգի ու Facebook-ի ստեղծման պատմությունը բավականին հետաքրքիր է։

Եթե ընկերուհիդ զոմբի է /Life After Beth

Թեթև ֆիլմերի սիրահարների համար։ Սա հումորային պատմություն է, ոչ խորը սյուժեով, որում դեռահաս աղջիկը մահանում է ու դառնում զոմբի։ Իսկ ինչպես գիտեք, զոմբիները շատ նման են մարդկանց, բայց երբեմն էլ կարող են մարդ ուտել։

Բարրի /Barry

Բարաք Օբամայի կյանքի մասին պատմությունները միշտ ուշագրավ են և դրանց մասին տարբեր ֆիլմեր կան, բայց այս ֆիլմը ապացուցում է, որ Նեթֆլիքսը կարող է հաջողել այս ժանրում։

Իռլանդացին /The Irishman

Այո, մենք գիտենք, որ ֆիլմի տևողությունը երկար է։ Բայց ամեն դեպքում առաջարկում ենք ժամանակ տրամադրել ու հիանալ Ռոբերտ դե Նիրոյի, Ալ Պաչինոյի, Ջո Փեշիի խաղով, որոնց միասին մեկ ֆիլմում է հավաքել լեգենդար ռեժիսոր Մարտին Սկորսեզեն։

Լոբստեր/The Lobster

45 ամյա միայնակ տղամարդը 45 օր ժամանակ ունի կին գտնելու համար, հակառակ դեպքում կվերածվի կենդանու։

Անփառունակ սրիկաները/Inglorious Basterds

Քվենտին Տարանտինոյի ֆիլմը ցույց է տալիս Երկրորդ համաշխարհային պատերազմը, որտեղ ամեն ինչ զարգանում է բոլորովին այլ ուղղությամբ, քան պատմության գրքերում է։Այսպիսով, Բրեդ Փիթը խաղում է զինվորականի,ով նացիստների դեմ իր բուռն պայքարում ոչ մի գերի չի վերցնում։

Ռոմա/Roma

Ալֆոնսո Կուարոնի օսկարակիր սև ու սպիտակ ֆիլմը պատմում է Մեխիկոյում միջին խավի մի ընտանիքում որպես սպասուհի աշխատող Կլեոյի մասին։ Ողջ տարվա ընթացքում թե նրա և թե իր գործատուի կյանքը մեկընդմիշտ փոխվում է։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս