X
Մենք սոց. ցանցերում

Հայաստան

Հենց օրենքն այդ իրավունքը տա, ես առաջինը կնստեմ բուլդուզեր՝ քանդելու․ Հայկ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր՝ օգոստոսի 4-ին, մամուլի ասուլիսում, խոսելով Մաշտոցի պուրակում կատարվող աշխատանքների մասին, ասաց, որ  ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ ինքը մինչ քաղաքապետ դառնալն էլ պայքարել է պուրակի համար։

«Այնտեղ կար մի սրճարան, որ միշտ կար, որն ուներ կադաստրոն գրանցված 277 քմ որպես սեփականություն, որն անձեռնմխելի է և 17 քմ, որպես սեփականություն, կադաստրում էլի գրանցված, որպես տաղավար և դա իր սեփականնությունն է ընդմիշտ և մենք ոչ մի բան չենք կարող անել դրա հետ»,-ասաց քաղաքապետը։

Մարությանը նշեց նաև, որ 2018 թվականի մայիսի 16-ին, Տարոն Մարգարյանի կողմից ստորագրվել է մի որոշում, որով մինչ այդ մոտ 386 քմ վարձակալությունը դարձել է 1048 քմ վարձակալություն և այդ վաձակալության հողի մեջ ֆիքսում է արդեն նշված 277 քմ սեփականությունը և 17 քմ-ն՝, որպես սեփական գույք։ Այս որոշումը Հայկ Մարությանը որպես քաղաքապետ չեղյալ է համարել։

Մարությանի խոսքով` իր համար գերակա է Երևանի բնապահպանությունը և, եթե օրենքը հնարավորություն տա, առաջինը ինքը կնստի բուլդոզեր կոչվածը:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս