X
Մենք սոց. ցանցերում

Աշխարհ

Խաչատուրյան քույրերի դատական գործը կքննվի երդվյալ ատենականների կողմից

Խաչատուրյան քույրերի դատական գործը կքննվի երդվյալ ատենականների կողմից։ Այսպիսով, Մոսկվայի քաղաքային դատարանը բավարարեց Անգելինա և Քրիստինա Խաչատուրյանների փաստաբանների միջնորդությունը:  Դատարանը նաև հրաժարվեց գործը վերադարձնել դատախազություն և միացնել կրտսեր քրոջ՝ Մարիայի գործի հետ։ Ավագ քույրերը մեղադրվում են իրենց հոր սպանության մեջ, իսկ Մարիան՝ ով դեպքի ժամանակ անչափահաս էր, ճանաչվել է անմեղսունակ։ Նրա գործը կդիտարկվի առանձին։ Ավելի վաղ, գլխավոր դատախազությունը պահանջել էր, որ քննությունն իրականացնող մարմինը վերաձևակերպի քույրերի դեմ առաջադրված մեղադրանքը՝ սպանությունից դեպի ինքնապաշտպանություն, բայց քննչական կոմիտեն մերժել էր։ Այնուամենայնիվ, քույրերի ճակատագիրն այժմ կորոշեն երդվյալ ատենականները։

Օգոստոսի 31-ին Մոսկվայի քաղաքային դատարանում կանցկացվի երդվյալ ատենականների ընտրությունը։ 60 անձանցից պիտի ընտրվեն 8-ը։ Եվս մի քանի մարդ կընտրվի, որպես պահեստային թեկնածու, եթե դատավարության օրը 8 մասնակիցներից որևէ մեկը չկարողանա ներկայանալ դատարան։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս