X
Մենք սոց. ցանցերում

Ի՞նչ է կատարվում Ամուլսարում

Այս գիշեր «Լիդիան Արմենիա»-ի վարձած պահնորդական ծառայությունը հանել է Ամուլսարի պահապանների երկրորդ հենակետը և դրա տեղում իր վագոն-տնակն է տեղադրել՝ ահազանգում են բնապահպանները։

Պարզվում է «Լիդիանը» ակտիվ գործընթացներ է սկսել և փորձում է բռնի գործողություններով վերսկսել Ամուլսարում աշխատանքները։

«Հարգելի ՀՀ ոստիկանություն, «Լիդիան» հանցագործ ընկերությունը այս գիշեր թքած է ունեցել ողջ ոստիկանական համակարգի վրա, արհամարհել է ոստիկանության մայոր Ա․Արմենակյանի կողմից տրամադրված փաստաթուղթը, որում հստակ գրված է ճանապարհի որ հատվածն է «Լիդիանինը», որ հատվածն է հանրային սեփականություն»,- Facebook- յան իր էջում գրում է Թեհմինե Ենոքյանը՝ նշելով, որ ոստիկանության կողմից կատարվել էին նշագրումներ,  ինչի արդյունքում պարզվել է՝ «շարժական տնակները չեն գտնվում ընկերությանը պատկանող անշարժ գույքային միավորների տարածքում, ինչպես նաև այդ հողամասերում բացակայում են ֆիզիկական անձինք, հատկապես ներխուժում առկա չէ»։

Բնապահպանների և ակտիվիստների կողմից համացանցում արված հայտարարություններից տեղեկանում ենք, որ մեծ թվով մարդիկ շարժվում են դեպի Ջերմուկ՝ միանալու խաղաղ ցուցարարներին, որ պահանջում են ուժը կորցրած ճանաչել ՇՄԱԳ փաստաթուղթը։

Քրիստինե Հովսեփյան

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս