X
Մենք սոց. ցանցերում

Գրքեր, որոնք դեռ ուշ չէ այս ամառ կարդալու համար

Գրքային կյանքը նույնպես ժամանակավոր դադարի վրա էր համաճարակի օրերին։ Չինաստանից չէր արտհանվում թուղթ, գրախանութներն անցան օնլայն տիրույթ, իսկ ընթերցողներն անցան դասականների գործերին՝ փնտրելով հավերժական հարցերի պատասխաններ։ Սակայն ամառը ոչ ոք չի չեղարկել։ Բաց են բոլոր ամառանոցները, որոշ սահմաններ նույնպես։ Վերջապես կարող ենք ընթերցել այն գիրքը, որն ինչ-որ բան կասի այս օրերի մասին կամ պարզապես մի որոշ ժամանակով կշեղի դրանից։

Թրենթ Դալթոն «Տղան կուլ է տալիս տիեզերքը»

2018-ի ամռանը ավստրալացի գրող Թրենթ Դալթոնի դեբյուտային վեպը պայթեցրեց Ավստրալիան․ հսկայական տպաքանակ, բազմաթիվ գրական մրցանակներ։ Վեպը Բրիսբոնում հասունացման մասին է․ գլխավոր հերոսի մայրը նախկին թմրամոլ է, խորթ հայրը վիետնամական մաֆիայի հետ հերոինի գործարքի մեջ է, եղբայրը վեց տարեկանից չի խոսում, իսկ հայրը հարբեցող է։ Շրջապատում միակ կայուն մարդը Հուդինի մականունով հայտնի դատապարտված հանցագործ Արթուր Հոլլիդեյն է։ Թվում է, թե այս վեպում ընթերցողը բացահայտում է մի աշխարհ, որը բացարձակ հորինված է, համարյա ֆանտաստիկ: Ամենահետաքրքիրն այն է, որ հեղինակի համար այն բավական իրական է։ Նա իսկապես մեծացել է Բրիսբոնի քրեական թաղամասում և նրան իրականում մեծացրել է Արթուր Հոլիդեյը։

 Զեդի Սմիթ «Հյուսիս – արևմուտք»

Յամայական արմատներով անգլիացի գրող Զեդի Սմիթն արժանիորեն համարվում է լավագույն ժամանակակից գրողներից մեկը։ Նա դաժան է, անողոք, հեգնանքով և զգում է ժամանակի շունչն այնտեղ, որտեղ այն ոչ ոք չի փնտրում։ Նրա առաջին վեպում՝ «Սպիտակ ատամներ»-ում  էմիգրանտների նոր սերնդի ներկայացուցիչներն ամեն կերպ փորձում են ինտեգրվել բրիտանական սպիտակ կյանք, իսկ ավագները՝ ճիշտ հակառակը՝ պաշտպանվել այդ կյանքից։ Սրա մասին է նաև «Հյուսիս – արևմուտք»-ը։ Այն պատմում է բարձրահարկ շենքի 5 բնակչի մասին, ովքեր ուզում են ծայրամասից դուրս գալ ու տեղափոխվել՝ հաղթահարելով էթնիկական, սոցիալական ու մշակութային դիմադրությունը։

Լեոնարդ Քոհեն «Բոց: Բանաստեղծություններ և հատվածներ գրքույկից»

Յուրահատուկ ունակություն ուներ երաժիշտ Լեոնարդ Քոհենը։ Նույնիսկ ամենափոքր տեքստերում նա կարողանում է դառնալ մեծ մեկը, ավելի մեծ քան հենց ինքը կյանքն է։ Հետմահու լույս տեսած «Բոցը» ժողովածուն սկսվում է Քոհենի որդու առաջաբանով, որտեղ պատմում է թե ինչպես էր հայրը մեդիտացիա անում ու արգելում իրան խանգարել և շարունակում էր ստեղծագործել։

Վիկտորյա Մաս «Խելագարների պարահանդեսը»

Ֆրանսիացի գրող Վիկտորյա Մասի դեբյուտային վեպը հիմնված է իրական փաստի վրա․ 19-րդ դարի վերջին Ֆրանսիայում կանանց, ովքեր չէին տեղավորվում ավանդական մտածողության շրջանակներում, սովորաբար ուղարկվում էին հոգեբուժական կլինիկաներ: Այս կլինիկաներից մեկում հայտնի նյարդաբան Ժան-Մարտին Շարկոն՝ ով Ֆրեյդի ուսուցիչն էր, բուժում էր հիստերիայով հիվանդներին։ Վիկտորյա Մասի վեպը սկսվում է այսպես․ կլինիկայի դռներն առաջին անգամ բացվում են դիմակահանդես կազմակերպելու համար։ Դիմակահանդեսին բուժվող հիվանդների հետ հավասար մասնակցելու էին նաև փարիզյան արիստոկրատիայի ներկայացուցչիները։ Բուժքույր Ժենեվևան, նախկին մարմնավաճառ Թերեզան, բռնության զոհ Լուիզան և մահացած մարդկանց հոգիների հետ խոսող Էժենին գլխավոր հերոսներն են։ Յուրքանչուր հերոսուհի յուրովի է փակված իր մեջ և ընդվզման միակ հասանելի եղանակը փախուստն է։

 

 

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս