X
Մենք սոց. ցանցերում

Արցախ

Պատրաստ ենք վերադարձնել ԱՀ գրավյալ տարածքները Ադրբեջանից. Արայիկ Հարությունյան

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Արցախի մասին երեկ հնչեցրած հայտարարությանը: Ադրբեջանի նախագահը  Հայաստանի իշխաանություններին կոչ էր արել դուրս բերել զինված ուժերը Լեռնային Ղարաբաղի տարածքից, քանի շատ ուշ չէ:

«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ստեղծված իրավիճակում Արցախի իշխանության ու ժողովրդի հետ քաղաքական ու ռազմական շանտաժի հռետորաբանությունը հղի է անդառնալի հետևանքներով և տարածաշրջանում հանգեցնելու է հումանիտար աղետի: Արկածախնդրությունն ու ուժի սպառնալիքները մեզ համար շարունակում են մնալ անընդունելի գործելաոճ:

Հակադարձելով մեր ժողովրդի ու պետականության ֆիզիկական գոյության  նկատմամբ ցանկացած սպառնալիքի, մեկ անգամ ևս հաստատում եմ մեր հետևյալ վճռականությունը. Պաշտպանության բանակը, թիկունքում ունենալով հայ ժողովրդի անվերապահ աջակցությունը, պատրաստ է ոչ միայն պաշտպանելու մեր երկրի տարածքային ամբողջականությունն ու ժողովրդի անվտանգությունը, այլև, անհրաժեշտության դեպքում, արժանի հակահարված տալու հակառակորդին:

Ավելին, մենք պատրաստ ենք վերադարձնել ԱՀ գրավյալ տարածքները Ադրբեջանից: Մեր ժողովրդի պատմական հայրենիքում ապրելու և արարելու անձեռնմխելի իրավունքը սակարկման ենթակա չէ:

Իհարկե սա պատասխան է հաճախակի, և վերջին անգամ երեկ Ադրբեջանի նախագահի անհիմն, անտրամաբանական, անհեռանկարայյին հայտարարություններին ու խոսքերին:

Կասկածի տակ չպետք  է դրվեն մեր այն քայլերը, որոնց սկիզբը դրել ենք միասին 88-ից:

Այն սահմանը, որը գծվել է մեր արյամբ, անհնար է փոփոխել: Փոփոխելու պարագայում ավելի ընդարձակել մեր ոչ թե անվտանգության տարածքը, այլ մեր հայրենիքը: Սա ոչ թե պոպուլիստական հայտարարություն է, այլ իրատեսական ծրագիր է»,-հայտարարել է Արայիկ Հարությունյանը:

Նախագահը Ֆեյսբուքի իր էջում այս մասին նաև տեսանյութ է հրապարակել:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս