X
Մենք սոց. ցանցերում

Լրահոս

Ավտովթար Գեղարքունիքի մարզում. զորամասի հրամանատարը տեղում մահացել է, կա վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 1-ին, ողբերգական ատովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Սևան-Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհի 47 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, BMW մակնիշի ավտոմեքենան ճանապարհին գլխիվայր շրջվել է։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի մահացել է։ Նրա դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս՝ ճանապարհին, իսկ 1 հոգի տեղափոխվել է «Ճամբարակ» բժշկական կենտրոն։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը։ Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը 38-ամյա Ա.Ղ-ն էր, որը ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես հրամանատար, և նա եղել է ուղևոր, իսկ վարորդը՝ 46-ամյա Կ. Կ․-ն է։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս