X
Մենք սոց. ցանցերում

Լրահոս

Արմեն Բեգոյան. «Մաշտոցի պուրակի ծառերը անկեսունակ են դարձել տեխնիկայի վնասելուց հետո» | Առավոտ

«Մաշտոցի պուրակի ծառերը շատ կենսունակ էին, դրանք դարձել են անկեսունակ, երբ ծանր տեխնիկան դրանք վնասեց, եւ ապա քաղաքապետի գրչի մի հարվածով դարձան անկենսունակ»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց  «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ–ի նախկին տնօրեն Արմեն Բեգոյանը: Դեռ գարնանը  ահազանգ էր եղել, որ Մաշտոցի պուրակի սկզբնամասում, որտեղ սրճարանի կառուցապատման շինարարություն է ընթանում, ծառեր են հատվում: Այդ ժամանակ պարոն Բեգոյանը դեռ ՀՈԱԿ-ի տնօրենն էր, եւ ավագանու մի քանի անդամների հետ այցելել են տարածք, կանգնեցրել շինարարությունն ու պարտադրել ծանր տեխնիկայով վնասած ծառերը վերականգնել:  Սակայն, այսօր Մաշտոցի պուրակում հատված ծառերն էին արդեն բեռնում մեքենաները:

«Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ն այսօր հայտարարություն է  տարածել. «Մաշտոցի պուրակի սկզբնամասում բարեկարգվող սրճարանի սեփականատերը գրավոր պարտավորվել է հատված 4 թեղիների փոխարեն տարածքում տնկել 9 արեւելյան սոսի (չինարի): Հատված թեղիները, մասնագետների գնահատմամբ, անառողջ էին եւ ոչ կենսունակ: Տնտեսվարողը պարտավորվել է պարբերաբար բարեկարգել ու կանաչապատել այգու հարակից տարածքը: Աշխատանքների մի մասն արդեն կատարվել է, մնացածը կարվի կառուցապատման աշխատանքների ավարտից հետո: Ծառատունկը կիրականացվի նոյեմբերին՝ մեր մասնագետների խիստ հսկողությամբ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ aravot.am

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս