X
Մենք սոց. ցանցերում

Կինո

Մահացել է կինոռեժիսոր Ալան Փարքերը

Մեծ Բրիտանիայում, 76 տարեկան հասակում, կյանքից հեռացել է բրիտանացի կինոռեժիսոր Ալան Փարքերը։ Վերջին տարիներին նա պայքարում էր լուրջ հիվանդության դեմ: Հեռուստադիտողները նրան գիտեն «Կեսգիշերային ճեպընթաց», «Էվիտա», «Թռչնակը», «Դևիդ Գեյլի կյանքը» և «Պատը» (հանրահայտ Pink Floyd խմբի The Wall ալբոմի հիման վրա) ֆիլմերից։

Բնիկ լոնդոնցի Փարքերն աղքատ ընտանիքից էր ու առաջին լուրջ աշխատանքային քայլերը սկսել է գովազդային շուկայում։ Նա հայտնի դարձավ Cinzano- ի և Heineken- ի պատվերով նկարահանած ալկոհոլային խմիչքների գովազդներով։

1976-ին Փարքերի լիամետրաժ դեբյուտը՝ «Բագսի Մելոուն» ֆիլմը պայթեցրեց Կաննի փառատոնը։ Դա գանգստերական մյուզիքլ էր, որ պատմում էր 1920-ականների վերջի հանցավոր Ամերիկայի մասին։

Երկրորդ լիամետրաժ ֆիլմը՝ «Կեսգիշերային ճեպընթաց»-ը իր ռեժիսորական կարիերայում նոր նշաձող սահմանեց։ 1978 թվականին նկարահանված այս ֆիլմը պատմում է երիտասարդ ամերիկացու մասին, ով թմրանյութեր տեղափոխելու պատճառով հայտնվում է թուրքական բանտում ու փախնում այնտեղից։ Ալան Փարքերի երաժշտական լսողությունն ու ճաշակը այս անգամ ևս օգնեցին իրեն․ Ջորջո Մորոդերի կողմից գրված սաունդրեքն արժանացավ մի քանի մրցանակի՝ այդ թվում «Ոսկե գլոբուս» -ի և «Օսկար» -ի։ Ֆիլմը նշանավորեց նաև սցենարիստ Օլիվեր Սթոունին, ով նույնպես արժանացավ «Օսկար» -ի։

2002 թվականին պարգևատրվել է Բրիտանական կայսրության շքանշանով:

 

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս