X
Մենք սոց. ցանցերում

Night Life

Սեռական կողմնորոշումների տերմինաբանություն

Հավանաբար գիտեք, թե ինչպես է բացվում ԼԳԲՏ հապավումը (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանս), սակայն այժմ այդ համայնքն ունի նորացված տարբերակ` ԼԳԲՏՔԻԱ+: Ք-ն քվիրներն են, ովքեր իրենց չեն սահմանափակում մեկ սեռական կողմնորոշմամբ ու գենդերով։ Ի-ն ինտերսեքսուալներն են, ովքեր ունեն թե արական և թե իգական սեռի ներկայացուցչին բնորոշ բնութագրեր։ «Ա» տառի տակ ենթադրում են այն անձանք, ովքեր հանդես են գալիս ի աջակցություն այս համայնքի, ինպես նաև ասեքսուալներին։ + սիմվոլի տակ նշանագրվում են մնացած բոլոր փոքրամասնությունները։ Այժմ շատերը հրաժարվում են երկար տառային հապավումներից ու փոխարենը կիրառում «Քվիր» (Queer) տերմինը, քանի որ այն միավորում է բոլոր կողմնորոշումներն ու գենդերները։

Պետք է իմանալ թե ի՞նչ տարբերություն կա գենդերի ու սեռական կողմնորոշման միջև։ Սեռական կողմնորոշումը որոշում է, թե տվյալ անձին ո՞ր սեռը կամ գենդերն է գրավում  ռոմանտիկ, հուզական կամ սեռական մակարդակով: Իսկ գենդերն այն է, թե ինչպե՞ս է մարդն ինքն իրեն նույնացնում: Օրինակ ՝ գեյը սեռական կողմոնորշման տեսակ է, իսկ տրանսգենդեր անձը համարվում է գենդեր։ Միաժամանակ տրանս անձին կարող են գրավել թե իգական, թե արական սեռի ներկայացուցիչները։ Զուգընկերոջ հանդեպ նրա գրավչությունը կախված է ոչ թե գենդերային նույնականությունից, այլ սեռականության տեսակից:

Շատերը կարծում են թե գոյություն ունեն միայն գեյեր, լեսբիներ ու տրանսեր։ Այնինչ հետազոտողները հաշվում են առնվազն 15 սեռական ինքնություն:

1․ Գեյ

Անգլերենում գեյ նշանակում է միևնույն սեռին հավանող մարդ: Այդ պատճառով աղջիկները հաճախ օգտագործում են նաև այս տերմինը: Միևնույն ժամանակ, շատ միասեռականներ վիրավորական են համարում «գեյ» բառը և փորձում են խուսափել դրանից:

2․ Լեսբի

Տերմինը վերաբերում է այն կանանց, որոնց հուզական, ֆիզիկական ու ռոմնատիկ մակարդակով գրավում են աղջիկները։

3․Բիսեքսուալ

Այն անձինք են, որոնց գրավում են և աղջիկները և տղաները։ Միևնույն ժամանակ նրանց մոտ զուգընկերոջ նկատմամբ կարող է չառաջանել սեռական գրավչություն ու հարաբերությունները հիմնվեն միայն ռոմանտիկ մակարդակի վրա։ Բացի այդ, ամբողջ կյանքի ընթացքում բիսեքսուալների նախասիրությունները հաճախ փոխվում են. անձին կարող են սկզբում գրավել տղաները, հետո նոր աղջիկները և հակառակը։

4․ Քվիր

«Քվիր» – ը անգլերենից թարգմանաբար նշանակում է «տարօրինակ» կամ «անորոշ»: Նման անձինք անիմաստ են համարում մեկ սեռական ինքնությամբ սահմանափակվելը։ Բացի այդ, բոլոր հնարավոր փոքրամասնությունները միավորվում են այս տերմինի տակ: Քվիր են անվանում նաև այն մարդկանց, ովքեր կասկածում են իրենց գենդեռի և սեռական կողմնորոշման վրա:

5․ Ասեքսուալ

Մարդիկ են, ովքեր սեռական հրապուրանք, գրավչություն չեն զգում ոչ մի սեռի նկատմամբ։

6․ Առոմանտիկ

Մարդ, ով չի զգում ռոմանտիկ գրավչություն։

7․ Հետերոսեքսուալ

Մարդ, ով սեռական, ռոմանտիկ և էմոցիոնալ կերպով գրավում է հակառակ սեռի մարդկանց: Հետերոսեքսուալներին նաև անվանում են «նատուրալներ»:

8․ Անդրոսեքսուալ

Այս մարդկանց գրավում են «տղամարդկային» զուգընկերները։ Ընդ որում նրանց համար ամենևին էլ կարևոր չէ, թե ինչ գենդերի կամ սեռի կլինի դիմացինը․ նա կարող է լինել տղամարդ, կին կամ տրանս։

9․ Գինոսեքսուալ

Այն անձինք են, որոնց գրավում է կանացիությունը։ Նրանց համար նույնպես զուգընկերոջ սեռն ու գենդերն էական չէ։ Նրանց գրավում են հենց կանացի հատկանիշները։

10․ Բի-հետաքրքրասեր

Այս խումբը ներառում է հետերոսեքսուալների, որոնք հետաքրքրված են նույնասեռական հարաբերություններով: Այս կերպ մարդը փնտրում է իր իսկական ինքնությունը:

11․ Դեմիսեքսուալ

Նման մարդկանց համար հատկապես կարևոր է զգացմունքային կախվածությունը: Նրանք ռոմանտիկ ու սեռական գրավչություն են զգում միայն այն ժամանակ, երբ մտերմանում են մարդու հետ։

12․ Պոլիամոր

Միաժամանակ սեռական ու ռոմանտիկ հարաբերությունների մեջ են մի քանի անձանց հետ։ Նրանք միասին կարող են լինել թե տղաների հետ և թե աղջիկների հետ։

13․ Սկոլիոսեքսուալ

Ռոմանտիկ, հուզական և սեռական մակարդակի վրա նրանց գրավում են այնպիսի անձինք, ովքեր իրենց չեն նույնացնում կոնկետ մեկ գենդերի հետ կամ տրանս անձինք են։

14․ Պանսեքսուալ

Պանսեքսուալներն իրենք իրենց անվանում են «գենդերային կույր», քանի որ զուգընկեր ընտրելիս նրանք ուշադրություն չեն դարձնում նրա սեռին, կողմնորոշմանը և ներքին իդենտիֆիկացմանը:

15․ Օմնիսեքսուալ

Նրանք շատ մոտ են պանսեքսուալներին այն իմաստով, որ կարող են ունենալ բոլոր տիպի զուգընկերներ, սակայն նրանց համար գենդերային արտահայտությունը կարևոր դեր է խաղում:

 

Ամենակարևորն այն է, որ բոլորս հստակ գիտակցենք մեկ բան․ պետք է հարգել մարդկանց՝ անկախ իրենց ընտրությունից, չէ որ սերը մի զգացողություն է, որը քննադատության ենթակա չէ։

 

 

 

 

 

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս