X
Մենք սոց. ցանցերում

Գլխավոր

Ինչո՞ւ է Քոչարյանը հիշատակում Մայդանը

«Գիտեմ՝ դավադրապաշտները հիմա կոգևորվեն. այդպիսիններին ուշադրություն դարձնելու ժամանակը չէ այլևս՝ երկիր ենք կորցնում…»,-  գրում է գլխավոր փեսա-համատեղությամբ քաղաքական վերլուծաբան Միքայել Մինասյանը։

«Իրականում երկիրը գտնվում է շատ բարդ իրավիճակում, իրականում երկիրը գտնվում է ծանրագույն իրավիճակում»,- վերջին տեքստից ցիտում է ներքաղաքական սրընթաց զարգացումների մեջ մխրճված «ակտիվ քաղաքական գործիչ» Արթուր Վանեցյանը։

Իսկ Ռոբերտ Քոչարյանն ամփոփում է՝ օրակարգը ձևավորված է, ընդդիմադիր ուժերի հայտարարությունները նմանատիպ են, բոլորը հասկանում են, որ վիճակը գնալով վատանում է, բոլորը ընդունում են, որ իշխանությունը պետք է փոխվի, բոլորը հասկանում են, որ իրենք իրենց հոժար կամքով չեն գնալու, և իշխանությունը փոխելու ճանապարհը կարող է լինել հանրային, զանգվածային ճնշումի միջոցով։ Երկրորդ նախագահի խոսքով՝ «այս ամեն ինչի մեջ մնում է լուրջ կազմակերպչական աշխատանքով կազմակերպել այս գործը», և  նույն այդ ընդդիմությունը պետք է անի սա երկրի համար։

Քոչարյանը զգուշացնում է․«Եթե կառավարությունը չփոխի իր աշխատաոճը, լրջագույն խնդիրներ է ունենալու առաջիկայում»։ Նա հիշեցնում է՝ Ուկրանիայում 3 անգամ Մայդանով իշխանություն փոխվեց, ինչի՞ «բացառել», որ նույնը կարող է նաև Հայաստանում տեղի ունենալ։ «Ոչ ոք չգիտի՝ դա լինելու է, թե՞ ոչ, բայց այսօր քաղաքական սեղանի վրա դրած է ամբողջ այդ սպեկտորը՝ հանրային զանգվածային ճնշումներ, բողոքներ»,- ընդգծում է Քոչարյանը։

Հակված ենք կարծելու, որ Քոչարյանի կողմից Մայդանի հիշատակումը պարզապես պատահականություն էր և ոչ սպառնալիք, քանզի վերոնշյալ արյունալի իրադարձությունները, որ շատ նման էին մարտիմեկյան իրադարձություններին, դեռ վառ են մեր հիշողություններում։ Հակված ենք մտածելու, որ Քոչարյանի՝ գործող իշխանությունների վարած քաղաքականության մասին հայտարարությունների տողատակերում արդեն մշակված սցենարներ չկան, քանզի չենք մոռացել հոկտեմբերի 27-ը, որ այդպես էլ մնաց չբացահայտված և որպես խարան դաջվեց Քոչարյանի վարչախմբի խղճին։ Հակված ենք հավատալու, որ իշխող բարձրաստիճան այրերը շատ ավելի զգոն են քան երբևէ` «բացառելու» համար մայդանները…

Քրիստինե Հովսեփյան

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս