X
Մենք սոց. ցանցերում

Facebook

Այսօր շատ արդյունավետ հանդիպում ենք ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ. Կարեն Մարգարյան

MBG hospitality ընկերության տնօրեն Կարեն Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչների այսօր կայացած հանդիպմանը: Մարգարյանը մասնավորապես գրել է.

Այսօր շատ արդյունավետ հանդիպում ենք ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ներկայացրել մեզ մտահոգող հարցերը և կորոնավիրուսի համավարակով պայմանավորված առաջացած խնդիրները և քննարկել տնտեսական ճգնաժամը միասին հաղթահարելու լուծումները:

Վստահ եմ՝ առաջիկա պետական օժանդակության նախագիծը կօգնի ռեստորանային ոլորտը ճգնաժամից դուրս բերել նվազագույն կորուստներով:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս