X
Մենք սոց. ցանցերում

Facebook

Ուրա՞ գործ. մենակ աշխատանքն ա մնացել. Հայկ Մարությանի ձայնային հաղորդագրությունը՝ վարչապետին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Հայկ Մարությանի կողմից իրեն ուղարկված ձայնային հաղորդագրության բովանդակությունը:

«Խորհրդակցությունից դուրս եմ գալիս, տեսնեմ Հայկ Մարության ից ձայնային հաղորդագրություն ունեմ: Մտածում եմ՝ հերթական աշխատանքային բարդ խնդրի մասին է լինելու. ինչպես միշտ: Ալարելով միացնում եմ հաղորդագրությունը ու լսում հետեւյալը.

– Պարոն վարչապետ, ուզում եմ մի հումորային բան պատմել: Էսօր քաղաքապետարանի վարչություններից մեկի մի «100 տարվա» աշխատողի հարցնում են՝ հը ի՞նչ կա, ո՞նց են գործերը: Պատասխանում է՝ այ ախպեր, ուրա՞ գործ: Մենակ աշխատանքն ա մնացել:

Հենց էսպես էլ ապրում են, մեր սիրած քաղաքապետարանում: Եւ ոչ միայն»,-գրել է վարչապետը:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս