Սերգեյ Սարկիսովը դարձել է առաջին ռուս պրոդյուսերը, ով ստացել է «Էմմի» մրցանակը | ԿինոՊրես
Ռուսաստանաբնակ հայազգի միլիարդատեր, պրոդյուսեր Սերգեյ Սարկիսովի և «Բլից ֆիլմ» պրոդյուսերական ընկերության «Ատելությունը մեզանում» (Hate Among Us) վավերագրական ֆիլմը «Էմմի» (Daytime Emmy Award) մրցանակ է ստացել «Հատուկ հեռուստահաղորդման ականավոր ռեժիսուրա» անվանակարգում: Այսպիսով, Սերգեյ Սարկիսովը դարձավ առաջին ռուս պրոդյուսերy, ով դարձավ այդ հեղինակավոր մրցանակի դափնեկիր: Ֆիլմը նաև ներկայացված էր «Նշանավոր հատուկ կարգի ծրագիր» անվանակարգում:
Ֆիլմը ստեղծվել է Associated Television International ամերիկյան ընկերության հետ համագործակցությամբ: Ֆիլմի ռեժիսորը Դեյվիդ ՄկՔենզին է, ֆիլմի պրոդյուսերներն են Դեյվիդ ՄկՔենզին, Մոնթել Ուիլյամսը, Դին Քեյնը, Սերգեյ Սարկիսովը և Լորա ՄկՔենզին։
Ավելի վաղ Սարկիսովը, ՄկՔենզին, Ուիլյամսը և Քեյնը միասին աշխատել են «Ժխտման ճարտարապետները» փաստագրական նախագծի վրա, որը նվիրված է ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ժխտման հիմնախնդրին:
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։