X
Մենք սոց. ցանցերում

Night Life

Ինչպե՞ս նորից ցանկանալ զբաղվել սեքսով

Մի աշխարհում, որտեղ բոլորը բաժանվում են, երկարաժամկետ հարաբերությունների պահպանումը գրեթե հերոսություն է: Բայց արդյո՞ք սա հենց այն հարաբերությունն է, որի մասին երազել եք: Մի քանի տարի նույն անձի հետ հանդիպելը անհերքելիորեն հիանալի է: Միշտ կա մեկը, ով քեզ ճանաչում է և պատրաստ է համակերպվել քո բոլոր թերությունների հետ: Բայց միևնույն ժամանակ, դուք այնքան սովոր եք միմյանց, որ ձեր սիրելիի նկատմամբ գրեթե չեք զգում մագնիտիզմ։ Ոչ մի կիրք, ոչ մի կայծ: Դուք առաջվա պես  սիրում եք իրար, պարզապես ձեր միջև եղած կախարդանքը լուծարվել է: Եվ դա հեշտությամբ բացատրվում է. կյանքի ընթացքում մեր կարիքներն ու ցանկությունները փոխվում են, և ոչ միաժամանակ: Դրա պատճառով առաջանում է չհասկացվածություն:

Բա դա ամենևին էլ հիմք չէ իրերը հավաքելու ու հեռանալու համար։ Հարաբերությունների մեջ ցանկացած խնդիր հաղթահարելի է, եթե առանց վախենալու մոտենալ հարցին ու սկսել կարգավորել։

«Սեռական համատեղելիությունը անհրաժեշտ է առողջ և կատարյալ հարաբերությունների պահպանման համար: Այդ իսկ պատճառով մենք չենք կարող աչք փակել այս ոլորտում առկա խնդիրների վրա »- ասում է հոգեթերապևտ Լյուսի Բերեսֆորդը:

Մի ամաչեք ու ազատորեն քննարկեք խնդիրները

Ոչ ոք չի ցանկանում ընդունել իր անհաջողությունները: Այնուամենայնիվ, Բերեսֆորդը պնդում է. «Չնայած սեքսի մասին խոսելը կարող է դժվար լինել, և մենք, բնականաբար, խուսափում ենք անհարմարությունից, բայց ամեն դեպքում պետք է  համարձակ և դաժանորեն ազնիվ լինեք ձեր զուգընկերոջ հետ»:

Պահպանեք վստահություն

Երբ ինչ-որ բան մեզ մոտ չի ստացվում, մեր ձեռքերը ակամա իջնում ​​են: Բայց մի մոռացեք, որ ցանկացած խնդիր լուծելու համար ուժ է պահանջվում, այնպես որ ոչ մի դեպքում մի հուսահատվեք: Մի թաքցրեք ձեր զգացմունքները և առավել ևս մի թաղեք դրանք ալկոհոլի մեջ։ Ավելի լավ է սթրեսի հետ միասին  մարզվեք մարզադահլիճում։ Սովորեք ներդաշնակ զգալ ինքներդ ձեզ հետ, ապա ձեր սիրելիի հետ հարաբերությունները կդառնան ավելի ներդաշնակ:

Փոխեք ձեր միջավայրը

Երբ բավականաչափ երկար ենք հանդիպում նույն մարդու հետ, մենք այնքան ենք սովորվում անվտանգությանը և հարմարավետությանը, որ միայն կենտրոնանում ենք միասին ապրելու այս ասպեկտների վրա: Չնայած հարաբերությունները լի են շատ այլ երևույթներով, որոնք չպետք է անտեսվեն:

Մի վախեցեք փոփխություններից

Ամենայն հավանականությամբ, դուք այն զույգերից չեք, որոնցում սիրահարները միմյանց այնքան են ուզում, որ մեկ րոպե անգամ չեն կարողանում փախցնեն ձեռքերն իրարից: Ուստի զարմանալի չէ, որ նորմալ և մի փոքր ձանձրալի սեքսից խենթ սեքսի անցումը ձեզ համար չափազանց դժվար է: Ի՞նչ անել: Գտեք սեր և ջերմություն դրսևորելու այլ եղանակներ: Օրինակ ՝ համբույրի կամ գրկախառնության միջոցով: Ամենևին էլ չենք պնդում, որ սկսեք լեզվով համբուրվել հենց սուպերմարկետի մեջտեղում, բայց մի փոքր ռոմանտիկա ու քնքշություն դրսևորելը չէր խանգարի։

Մի հանձնվեք

Տեսականորեն, ձեր սեռական կյանքը բարելավելու ճանապարհը շատ դժվար է թվում: Եվ, փաստորեն, իրականում այն այդքան էլ բարդ չէ: Կարևորը ժամանակից շուտ չհանձնվելն է։ Ցանկացած խնդիր լուծելով ՝ մենք բախվում ենք դժվարությունների, այնպես որ մի վախեցեք: Ավելին, ցանկացած պահի կարող եք դիմել մասնագետի օգնությանը: Եվ հիշեք, նույնիսկ եթե ձեր հարաբերությունների պատմությունը չունի հեքիաթային ավարտ, ամեն ինչ կյանքում անկասկած լավ կլինի:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս