X
Մենք սոց. ցանցերում

Բլոգ

Ես ատում եմ տեսախցիկի առջև մերկանալը․ Հելեն Միրեն

Ձեզ ենք ներկայացնում անգլիացի հայտնի դերասանուհի Հելեն Միրենի մեջբերումներից․

Բոլոր դերասանները սրիկաներ ու թափառականներ են։ Համենայնդպես այդպիսին պետք է լինեն։

Երբ խաղում ես շեքսպիրյան բեմադրության մեջ, բոլորին թվում է թե կրթված անձնավորություն ես։ Մարդիկ չեն էլ կարող պատկերացնել, որ դու քո ասածի անգամ կեսը չես հասկանում։

Շեքսպիրը ապրում էր ամենախիստ գրաքննության ժամանակներում: Եթե ​​սխալ բան էիր ասում, ուղղակի գլուխդ կտրում էին: Բայց տեսեք, թե նա որքան ազատություն է գտել այս բոլոր սահմանափակումների մեջ:

Քաղաքական գործիչների խոսքերն ինձ երբեք չեն գրավել, քանի որ նրանք ապրում են փոխզիջումների և պրագմատիզմի աշխարհում, իսկ դա հակասում է իմ սենտիմենտալ գաղափարախոսությանը:

Չեմ սիրում ես լավ աղջիկների այն տեսակը, ովքեր ամեն գնով ուզում են վատ աղջիկ երևալ։

Փորձում եմ չմտածել մահվան մասին: Ինչքան մեծանում եք, այնքան ավելի քիչ հարցեր ենք ունենում այս մասին:

Ժամանակը սկսում է ավելի արագ անցնել: Դուք դա նկատե՞լ եք:

Երբեմն տեսախցիկի առաջ պետք է խայտառակ վատ տեսք ունենաս և այդ ժամանակ բոլորը կմտածեն, որ դու մեծ դերասանուհի ես։

Սեփական ամուսնու ֆիլմում նկարահանվելը հեշտ չէ: Բայց նկարահանումներից հետո ռեժիսորի հետ գիշերելն այնքան հրաշալի է:

Ես ատում եմ տեսախցիկի առջև մերկանալը: Ընդհակառակը, ես կցանկանայի հագնվել:

Այնքան հրաշալի է լինել թագուհի։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս