X
Մենք սոց. ցանցերում

Գլխավոր

Բազմաթիվ մարդկանց խնդրանքով՝ ԲՀԿ-ն Ծառուկյանի պատկերով շապիկներ է բաժանում

«Հարգելի քաղաքացիներ, ցանկանում ենք ձեզ տեղեկացնել, որ բազմաթիվ մարդկանց խնդրանքով՝ Գագիկ Ծառուկյանի նկարով ԱՆՎՃԱՐ շապիկներ կտրամադրենք այն անձանց, ովքեր կգրեն և կցանկանան»,- այսպիսի բովանդակությամբ հաղորդագրություն է տարածել ԲՀԿ ԵՄ Զեյթունի խորհուրդը։

Իհարկե, ենթադրում ենք, որ «բազմաթիվ մարդիկ» ցանկանում են կրել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկարով շապիկներ (կարծում եմ՝ հենց կուսակցությունում կգտնվեն մի քանի «մոլի նվիրյալներ»), հատկապես երբ դրանք անվճար են տրամադրվում, իսկ ինչպես ժողովրդական առածն ասում է՝ «շնից մազ պոկելը քյար ա», բայց տարակուսել կարող ենք։ Ստացվում է՝ «բազմաթիվ մարդիկ» կա՛մ ասում են, որ իրենք «գագիկծառուկյաններ» են, կա՛մ հայտարարում են ի լուր աշխարհի, որ կուսակցապետի գաղափարակիցներն ու համախոհներն են։

«Համապատասխանաբար» կարող ենք եզրակացնել, որ ունենք մարդկանց մի խումբ , ովքեր շատ օրինաչափ են համարում ղազագրերը, քաղաքական  գործչի, մեղմ ասած, հայրենի չիմացությունը (վառ օրինակներ են առաջնորդի հրապարակային ելույթներն ու հայտարարությունները) և մի քանի քրեական գործերում ներգրավված լինելը։ Ավելին՝ պատրաստ են հոժարակամ կրծքին կրել Ծառուկյանի պատկերը՝ այս ձևով արտահայտելով նրա նկատմամբ իրենց համակրանքն ու հավատարմությունը, միգուցե նաև իշխանություններին ցուցադրելով  Ծառուկյանին սատարող մասսաների աջակցությունը՝ դառնալով յուրօրինակ զսպօղակ…

Բայց, եթե կասկածի տակ դնենք «բազմաթիվ մարդկանց» երազանքը, կարող ենք մտածել, որ կուսակցությունը օրիգինալ հնարքով փորձում է պարզել, թե վերջին իրադարձությունների ֆոնին (քրեական գործեր, աղմկահարույց բացահայտումներ, Սերգեյ Բագրատյանի դուրս գալը խմբակցությունից) որքա՞ն է տուժել կամ  աճել Գագիկ Ծառուկյան բարի մարդու վարկանիշը…

Ամեն դեպքում՝ ԲՀԿ-ն կրկին հանդես է գալիս «բարեգործական» նախաձեռնությամբ՝ հիշեցնելով, որ կուսակցությունը սպասարկում է Գագիկ Ծառուկյան խոշոր սեփականատիրոջ շահերը։

Քրիստինե Հովսեփյան

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս