X
Մենք սոց. ցանցերում

ԹԻՎ 1 բլոգ

Որպես տրանսպորտի մասնագետ` երբեմն իմ մեջ արթնանում է պրոֆեսիոնալը և ցանկանում եմ նետվել մարտի ու փրկել ՀՀ-ն կոլապսից, բայց մի քանի վայրկյան անց, գիտակցելով անզորությունս, հանգիստ նստում եմ տեղս Գագիկ Մամուլյան

Որպես տրանսպորտի մասնագետ` երբեմն իմ մեջ արթնանում է պրոֆեսիոնալը և ցանկանում եմ նետվել մարտի ու փրկել ՀՀ-ն կոլապսից, բայց մի քանի վայրկյան անց, գիտակցելով անզորությունս, հանգիստ նստում եմ տեղս, ինչպես հորդորում է մեր սիրելի վարչապետը: ՀՀ-ում այս առումով տիրում է այնպիսի խառնաշփոթ, որի լուծման մասին մտածելն արդեն իսկ վախենալու է: Ամբողջ շղթայում գոյություն չունի որևէ օղակ, որը աշխատում է լավ: Սկսենք հեերթով վերլուծել.
ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ։ A կետից B կետը տեղափոխվելու համար նախատեսված այս կենսականորեն անփոխարինելի ենթակառուցվածքային տարրը, իդեալական վիճակով Հայաստանում հանդիպում է միայն մի վայրում, որը Ծովագյուղից ձգվում է մինչև Դիլիջանի թունել՝ ընդամենը 2-3 կմ: Բոլոր ճանապարհները իդեալական են ընդամենը ամիս, ամիս ու կես, որից հետո կրկին քանդվում են: Պետք է ընդօրինակել նշածս ճանապարհահատվածի կառուցման տեխնոլոգիան:
ԱՎՏՈՊԱՐԿԻ ՈՐԱԿ, ՎԻՃԱԿ, ՏԱՐԻՔ: Ավտոպարկում գոյություն ունեն այնպիսի մեքենաներ, որոնք ցանկացած պահի կարող են մահ սփռել շուրջբոլորը: Բարոյապես ու տեխնիկապես մաշված այս ցուցանմուշները 20 և ավելի տարեկան են, գտնվում են վատթարագույն վիճակում, և որ ամենասարսափելին է, տեխզննում են անցնում առանց խոչընդոտների:
ՄԵՆԹԱԼԻՏԵՏ: Մենք խմած ավելի լավ ենք քշում, սիրում ենք մի ոտ շուտ հասնել, մենք չենք սիրում զիջել какой-нибудь հետիոտնի, վարորդի կամ հեծանվորդի: Մեր մոտ երթևեկության բոլոր անդամներն ատում են իրար, վարորդը՝ հետիոտնին ու հակառակը, վարորդը՝ տաքսիստին ու հակառակը, տաքսիստը՝ երթուղային վարորդին: Երթուղայինի վարորդը…վերջինս միակ մարդն է, որ սիրում է ինչ-որ մեկին, դա իր ուղևորն է, ով պոտենցիալ 100 դրամ է, և հանուն դրա արժե երրորդ գծից քաշել դեպի մայթ՝ նրան չթույլատրված վայրից վերցնելու ազնիվ մղումով: Խնդիրները շատ են, այդ թվում և դրանց լուծումները, սակավ են միայն ցանկությունն ու էնտուզիազմը:

Գագիկ Մամուլյան

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս