X
Մենք սոց. ցանցերում

Արցախում կշարունակվեն ականազերծման աշխատանքները

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ձայների մեծամասնությամբ ընդունել է Արցախում հումանիտար ականազերծման համար 1,4 մլն դոլար օգնություն տրամադրելու վերաբերյալ բանաձևը։ Այս մասին հայտնում է Հայ դատի հանձնախումբը։

Ջ. Սփիերի ներկայացրած բանաձևին կողմ է քվեարկել 186 կոնգրեսական, ինչի շնորհիվ Արցախում կշարունակվեն HALO Trust ընկերության կողմից իրականացվող ականազերծման աշխատանքները։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կոնգրեսի Ադրբեջանի հարցով խորհրդի համանախագահ Սթիվ Քոենի ներկայացրած փոփոխությունը, որ աջակցում էր Արցախում հումանիտար ականազերծման համար օգնության շրջանակում ԱՄՆ ֆինանսավորման դադարեցմանը, օրակարգի մեջ չի ներառվել։

«Այսօրվա քվեարկությունը ուժեղ հակահարված է Ադրբեջանի կառավարությանը, Արցախում ականազերծման ծրագիրը դադարեցնելու Պետդեպարտամենտի ջանքերին, չնայած ծրագրի միջոցով տասնյակ հազար ականներ են հեռացվել և անթիվ կյանքեր են փրկվել»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ բանաձևը դեռ պետք է հաստատվի Սենատի կողմից, որը հավանաբար տեղի կունենա հոկտեմբեր ամսին։

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս