X
Մենք սոց. ցանցերում

Ալիևը մեղադրում է ընդդիմադիրներին

Նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ հիշեցնում է, որ Ադրբեջանը հզոր պետություն է, ունի ուժեղ կառավարություն և պատրաստ է դիմակայել թե՛ ներքին թշնամական ուժերին, թե՛ արտաքին։

Վերջին ռազմական անհաջողությունները Ալիևը փորձում է կոծկել՝ «Ադրբեջանի ժողովրդական ճակատ»-ի անդամներին մեղադրելով հայտնի հանրահավաքի ժամանակ անկարգություններ հրահրելու մեջ։

«Որպեսզի նշենք մեր ռազմական հաղթանակը, հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց, հազարավոր մարդիկ աջակցեցին պետությանը և բանակին։ Այդ գեղեցիկ պատկերը քաղաքացիական համաձայնության խորհրդանիշ էր։ Մարդկանց հույզերն ու էմոցիաները դրական ուղղությամբ էին շարժվում։ Ես անմիջապես հանձնարարեցի իրավապահ մարմիններին, մասնավորապես ՆԳ նախարարությանը, ձեռնարկել բոլոր միջոցները՝ կարգուկանոնը պահպանելու համար»,- ասել է Իլհամ Ալիևը։

Բայց հանրահավաքի խաղաղ բնույթը «խաթարել են» որոշ կեղտոտ տարրեր, որ օգտվելով առիթից, ներխուժեցին խորհրդարանի շենք։ Նախագահը զարմանում է՝ «ի՞նչ կապ կա խորհրդարանի շենքի և արձանագրված հաղթանակի միջև»։ Ցուցարարները քանդել են պատերը, ջարդել են գրասենյակների դռներն ու պատուհանների ապակիները։

«Դուք եկել եք ոչնչացնելու օրենսդիր բարձրագույն մարմինը։ Ո՞վ կարող է դա անել։ Թշնամին, ուրիշ ոչ ոք»,- հայտարարել է Ալիևը՝ նշելով, որ կատարվում է նախաքննություն, և մեղավորները կպատասխանեն օրենքի առջև, քանի որ ոչ մի մարդ, ով հանցագործություններ է կատարել, չի կարող խուսափել պատասխանատվությունից։

Նախագահը վերհիշել է 1992 թվականին Ադրբեջանի ժողովրդական ճակատի կողմից իրականացված հեղաշրջումը. «Այն ժամանակ Ադրբեջանի իշխանությունները չէին կարողանա դիմակայել նրանց, քանի որ նրանք չէին ցուցաբերում քաջություն, վճռականություն, կամք և ամենակարևորը՝ ժողովրդի կողմից սատարում չկար»։

Ալիևը շեշտում է՝ նույն սցենարի կրկնությունն են տեսնում այս օրերին, երբ պատերազմ է ընթանում, իսկ ներքին թշնամին ցանկանում է ապօրինի տիրանալ իշխանությանը։ Բայց «Ադրբեջանն այսօր նույնը չէ», «Ադրբեջանը ունի ուժեղ կառավարություն՝ ուժեղ կամքով» և կա ժողովրդի աջակցությունը։

 

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս