Մենք սոց. ցանցերում

Ին՞չ եք ցանկանում որոնել

12:05
USD 480EUR 544RUR 6.72
Լուրեր Հայաստանից | Tiv1.AM Ստուդիա

Բնապահպանություն

Շրջակա միջավայրի նախարարությունը՝ Սևանա լճի կանաչման վերաբերյալ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ‼️
Սևանա լճի կանաչման վերաբերյալ

Շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումներն ամենօրյա ուշադրության կենտրոնում են պահում Սևանա լճում կապտականաչ ջրիմուռների ակտիվացման խնդիրը։
Այս պահին կապտականաչ ջրիմուռների ակտիվություն է դիտարկվում ինչպես մեծ Սևանի, այնպես էլ փոքր Սևանի հատվածներում։
Մասնագիտական խորհրդակցությունների արդյունքում արձանագրվել է, որ լճում կապտականաչ ջրիմուռների ինտենսիվ աճի և ջրի որակի անկման հիմնական պատճառները դեռ ձմռանից սկսած լճի ջրի բարձր ջերմաստիճանն է ու լճում ֆոսֆորի բարձր տոկոսը:

2019-ին մեկնարկած, Սևանի ափամերձ անտառածածկ հատվածների մաքրման աննախադեպ ծավալների շնորհիվ այս տարի լճում ֆոսֆորի կոնցենտրացիան անհամեմատ նվազել է։ Նախորդ տարվա ընթացքում ափամերձ հատվածներից մաքրվել է շուրջ 100 հեկտար անտառածածկ տարածք։ Այս տարի աշխատանքները կշարունակվեն։
Դրան զուգահեռ, սկսվել են Սևանա լճի ափամերձ հատվածներում 1901,5 մետր նիշից ցածր գտնվող, ապամոնտաժման ենթակա շենք-շինությունների քարտեզագրման և գույքագրման աշխատանքները։ Համայնքապատկան շենք–շինությունները կապամոնտաժվեն պետական միջոցներով։
Մասնավոր շենք–շինությունների սեփականատերերին արդեն իսկ ուղարկվել են համապատասխան ծանուցումներ՝ իրենց պատկանող շինությունները սեփական միջոցներով ապամոնտաժելու համար։

Հավելենք նաև, որ մշակվել է «Սևանա լճի էկոհամակարգի հավասարակշռության վերականգնման և պահպանության հիմնախնդիրները, դրանց կարգավորման անհրաժեշտ և նախատեսվող գործողությունները» փաստաթուղթը, ինչը ներկայացվել է ԵՄ գործընկեր դոնոր կազմակերպություններին՝ ֆինանսավորման նպատակով։ Այդ նպատակների համար հատկացվել է շուրջ 5 միլիոն եվրո գումար։
Շրջակա միջավայրի նախարարության կողմից որպես հրատապ լուծում պահանջող միջոցառումներ
ընտրվել են 3-ը․
➡️Գեղարքունիքի մարզից դեպի լիճ կեղտաջրերի հոսքի կանխարգելում,
➡️Ընդերքօգտագործման թափոններով զբաղեցրած տարածքների ռեկուլտիվացիան
➡️Սևանա լճի ջրհավաք ավազանի աղտոտված գետերի հուների մաքրման աշխատանքների իրականացում։

Սևանա լճում կապտականաչ ջրիմուռների ակտիվացման հիմնախնդիրը գտնվում է Շրջակա միջավայրի նախարարության ուշադրության կենտրոնում։ Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները։

Լուսանկարում Սևանա լճի արբանյակային պատկերն է՝
20․07․2020 դրությամբ։

Click to comment

Նմանատիպ նյութեր

Առանց թարգմանության

Маргарита Симоньян, российский чиновник, главный редактор телеканала RT, международного информационного агентства «Россия сегодня» и информационного агентства «Sputnik», написала чудовищный пост, возмутивший армян не только...

Կրթություն

ՀՀ ԿԳՆ Բարձրագույն որակավորման հանձնաժողովն անվավեր է ճանաչել Դիանա Գալոյանի՝ տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճանը. ՀՀ ԿԳՆ Բարձրագույն որակավորման հանձնաժողովն անվավեր է ճանաչել Տնտեսագիտական համալսարանի...

Facebook

ԳԱԱ թղթակից անդամ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ Հենրիկ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում ուշագրավ գրառում է կատարել, որում մասնավորապես ասվում է. Ով հայոց...

Facebook

  Ֆեյսբուքյան օգտատեր Վիտալի Մանգասարյանն իր էջում գրել է. «Իսրաելական SkyStriker հարվածային ԱԹՍ-ն սաղ-սալամաթ մեր տղաներ մոտ է հայտնվել։ Սա շատ թանկարժեք ձեռքբերում է, նման կարգի ԱԹՍ-ներն անվնաս ձեռք բերելը պրակտիկայում շատ դժվար է, քանի որ հիմնականում այնպիսի համակարգեր են տեղադրված լինում, որ երբ ԱԹՍ-ն ինչ-ինչ տեխնիկական խնդիրների պատճառով ընկնում է, այդ ժամանակ միանում է այսպես ասած՝ «система самоуничтожения», որի նպատակն է ԱԹՍ-ի վրա աշխատող ալգորիթմների եւ այլ տեխնիկական տվյալների ոչնչացումը։ Կարճ ասած , եթե էս սարքը ողջ-առողջ մեր մոտ է , ապա թշնամին պրոբլեմներ ունի, եւ մեր ինժեներների կողմից հետազոտվելուց...