X
Մենք սոց. ցանցերում

Շնչիր․ «150 րոպե հետո դու դառնում ես աշխարհին այլ կերպ նայող մարդ»

«Շնչիր»՝ ամեն ինչ թեթև ապրելու մասին։ Ահա սա ենք առաջինը կարդում Շնչիր ֆեյսբուքյան էջում ու միանգամից տարբեր հարցեր են առաջանում։ Իսկ եթե կարդում ենք գրառումներն, ապա միանշանակ ավելին ենք ուզում իմանալ նախագծի մասին։ Այդ բոլոր հարցերի պատասխաններն ու նախագծի մասին մի փոքր ավելի մանրամասներ կբացի Թիվ 1-ի զրուցակիցը՝ նախագծի հիմնադիր Գոռ Հարությունյանը։

– Առավոտներն ակամայից լավ տրամադրությամբ են սկսվում, երբ ֆեյսբուքում կարդում ենք «Շնչիր» էջի գրառումները։ Այն կարծես մոտիվացնում է։ Ի՞նչ է իրենից ներկայացնում «Շնչիր»-ը։

Հարցի մեջ արդեն երկու բնութագրական հնչեց՝ լավ տրամադրություն ու մոտիվացիա, որոնք այս նախագծի ցանկալի արդյունքներից են: Սակայն Շնչիր նախագծի հիմնական անելիքը Ֆեյսբուքյան ու ինսթագրամյան էջերով խորհուրդներ տարածելը չէ: Շուտով մենք կներկայացնենք հայկական առաջին մոտիվացիոն մեդիա արտադրանքը /աուդիոձայնագրություն և տեսահոլովակ/, որն ըստ նպատակային խմբերի գնահատականի կարող է յուրաքանչյուրի համար դառնալ պարտադիր ամենօրյա ունկնդրման համար: Շնչիր նախագծում դասաժամանցները նույնպես ունեն իրենց առաջնային տեղը: Արդեն մի քանի անգամ անց ենք կացրել  «Ես սիրում եմ սթրեսը» դասաժամանցը, որն շուտով հաճախակի բնույթ է կրելու։

– Հնարավո՞ր է սիրել սթրեսը։

Հնարավոր է, եթե հասկանաս, թե իրականում ինչ է այն: Մեր վերապրման համար ուղեղի կողմից ավտոմատ, բայց ոչ ճիշտ պահին գործի դրվող մեխանիզմը հանգեցնում է սթրեսի։ Դասաժամանցը շատ հասանելի ու մատչելի ձևով բացատրում է այդ մեխանիզմը, սովորեցնում է սթրեսի կառավարում միջանձնային հարաբերություններում ու ներկայացնում է 40 միջոց սթրեսը հաղթահարելու համար: Այսինքն 150 րոպե հետո դու դառնում ես աշխարհին այլ կերպ նայող մարդ:

– Ըստ ձեզ, որո՞նք են մեր առօրյա  սթրեսների պատճառը։ Ինպե՞ս հաղթահարենք այն։

Թե ինչպե՞ս հաղթահարել, կիմանաք մասնակցելով դասընթացին, իսկ սթրեսի պատճառները կարող են շատ լինել, բայց դրանք բոլորն էլ ուղղված են անհատի ինքնապահպանման բնազդի դեմ:

Հեղինակ՝ Կարեն Կոլոսով

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս