Մենք սոց. ցանցերում

Ին՞չ եք ցանկանում որոնել

05:44
USD 480EUR 544RUR 6.72
Լուրեր Հայաստանից | Tiv1.AM Ստուդիա

Կրթություն

ԲՈԿ-ը անվավեր է ճանաչել Դիանա Գալոյանի՝ տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճանը

ՀՀ ԿԳՆ Բարձրագույն որակավորման հանձնաժողովն անվավեր է ճանաչել Դիանա Գալոյանի՝ տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճանը.

ՀՀ ԿԳՆ Բարձրագույն որակավորման հանձնաժողովն անվավեր է ճանաչել Տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Դիանա Գալոյանի՝ տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճանը:

Որոշման մեջ ասվում է. «Ուսումնասիրելով Ը.00.06 – Միջազգային տնտեսագիտություն մասնագիտությամբ Դիանա Գալոյանին տնտեսագիտական գիտությունների դոկտորի գիտական աստիճան շնորհելու վերաբերյալ որակավորման գործը (այսուհետ նաև` «Որակավորման գործ»), Դիանա Գալոյանի «Տարածաշրջանային տնտեսական ինտեգրման հիմնախնդիրները և հեռանկարները» վերտառությամբ ատենախոսությունը (այսուհետ նաև` «Ատենախոսություն»), ապահովելով փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը, բացահայտելով գործի բոլոր, այդ թվում՝ վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները

ՊԱՐԶԵՑԻ

I. ՆԿԱՐԱԳՐԱԿԱՆ ՄԱՍ

1. ՀՀ ԿԳՆ բարձրագույն որակավորման հանձնաժողովի 17.02.2015թ.-ի թիվ 5Ա-վ2 հրամանով Ը.00.06 – Միջազգային տնտեսագիտություն մասնագիտությամբ Դիանա Գալոյանին շնորհվել է տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան,

2. ՀՀ ԿԳՄՍ նախարարի 12.12.2019թ. թիվ 50-Լ հրամանով ստեղծվել է Դիանա Գալոյանի դոկտորական ատենախոսության ուսումնասիրություն իրականացնելու և եզրակացություն տրամադրելու նպատակով մասնագիտական հանձնաժողով (այսուհետ նաև` «Մասնագիտական հանձնաժողով»),

3. 05.02.2020թ.-ին Մասնագիտական հանձնաժողովը ԿԳՄՍ է ներկայացրել իր եզրակացությունը, որով արձանագրել է, որ Դիանա Գալոյանի դոկտորական ատենախոսության մեջ առկա են առանց հեղինակների և աղբյուրների նշման փոխառություններ,

4. ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեն (այսուհետ նաև` «ԲՈԿ») 09.07.2020թ.-ին ընդունել է թիվ 103ա հրամանը ՀՀ ԿԳՆ բարձրագույն որակավորման հանձնաժողովի 17.02.2015թ թիվ 5Ա-վ2 հրամանը Դիանա Գալոյանին Ը.00.06 – Միջազգային տնտեսագիտություն մասնագիտությամբ տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան շնորհելու մասով անվավեր ճանաչելու վերաբերյալ վարույթ հարուցելու մասին:

II. ՊԱՏՃԱՌԱԲԱՆԱԿԱՆ ՄԱՍ

Օրենքի 65-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն` «Սույն օրենքով սահմանված կարգով չբողոքարկված ոչ իրավաչափ վարչական ակտը կարող է անվավեր ճանաչվել 6 ամսվա ընթացքում այն օրվանից, երբ իրավասու վարչական մարմինն իմացել է այն փաստերի մասին, որոնք վարչական ակտն անվավեր ճանաչելու հիմք կարող էին դառնալ»:

Օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն` «Անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է` ա) օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով»:

Ըստ ՀՀ կառավարության 08.08.1997թ.-ի «Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 327 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի» (այսուհետ նաև` «Կանոնակարգ») 31-րդ կետի` «ԲՈԿ-ը ուսումնասիրում է որակավորման գործը և սույն կանոնակարգի 10-րդ, 11-րդ, ինչպես նաև 13-րդ կետերի պահանջներին անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում մերժում է գիտական աստիճան շնորհելու մասին խորհրդի միջնորդությունը և մերժման մասին որոշումը ուղարկում է խորհուրդ»:

Ըստ Կանոնակարգի 11-րդ կետի` «Ատենախոսության մեջ հայցողը պարտավոր է նշել այն հեղինակներին և աղբյուրները, որոնցից նա փոխառել է առանձին դրույթներ կամ նյութեր»:

Ըստ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի 24-րդ կետի` «Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից այդ պահի դրությամբ գործող հետևյալ մարմինները գործում են սույն օրենքով նախատեսված ենթակայության շրջանակներում՝ որպես պետական կառավարման համակարգի մարմիններ՝ կրթության և գիտության նախարարության «Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողով» գործակալությունը գործում է որպես Բարձրագույն որակավորման կոմիտե»:

Վերոնշված նորմերի վերլուծությունից պարզ է դառնում, որ ԲՈԿ-ը հանդիսանում է ՀՀ Կրթության և գիտության նախարարության «Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողով» գործակալության իրավահաջորդը և իրավունք ունի Օրենքի 65-րդ հոդվածի հիման վրա վերանայել վերջինիս վարչական ակտերը:

Վարչական ակտը կարող է վերանայվել այն պահից վեց ամսվա ընթացքում, երբ ԲՈԿ-ը իմացել է անվավերության հիմք հանդիսացող փաստերի մասին: Տվյալ դեպքում, ԲՈԿ-ը իմացել է այդ փաստերի մասին Մասնագիտական հանձնաժողովի եզրակացությունից, որը ներկայացվել է ՀՀ կրթության գիտության մշակույթի և սպորտի նախարարություն 05.02.2020թ.-ին:

Դրա հիման վրա ԲՈԿ-ը ձեռնարկել է Որակավորման գործի և Ատենախոսության ուսումնասիրություն, ինչպես նաև կազմակերպել է լսումներ` Դիանա Գալոյանից գործի քննության համար նշանակություն ունեցող փաստերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու և վերջինիս լսված լինելու իրավունքը ապահովելու համար` ապահովելով նաև տեխնիկական միջոցների կիրառմամբ լսումների հեռավար իրականացումը: Դիանա Գալոյանի` ԲՈԿ-ին հասցեագրված 15.07.2020թ.-ի գրությունից պարզ է դարձել, որ վերջինս ԲՈԿ-ի 09.07.2020թ.-ի թիվ 5Ա-վ2 հրամանի մասին իրազեկված է, միաժամանակ չի ներկայացրել լսումները հետաձգելու մասին միջնորդություն կամ լսումներին իր մասնակցությունը բացառող այլ հանգամանք:

Վերոնշյալը հիմք է տալիս պնդելու, որ Դիանա Գալոյանին տնտեսագիտական գիտությունների դոկտորի գիտական աստիճան շնորհելիս խախտվել է Կանոնակարգի 11-րդ կետը, այն է` պարտավոր լինելով ատենախոսության մեջ նշել այն հեղինակներին և աղբյուրները, որոնցից նա փոխառել է առանձին դրույթներ կամ նյութեր, Դիանա Գալոյանը դա չի կատարել:

Արդյունքում, ՀՀ ԿԳՆ բարձրագույն որակավորման հանձնաժողովի 17.02.2015թ թիվ 5Ա-վ2 հրամանը այն մասով, որով Դիանա Գալոյանին շնորհվել է Ը.00.06 – Միջազգային տնտեսագիտություն մասնագիտությամբ տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան, հանդիսանում է Օրենքի 63-րդ հոդվածի իմաստով անվավեր վարչական ակտ, քանի որ ընդունվել է օրենքի խախտմամբ:

III. ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ

Հիմք ընդունելով վերը շարադրվածը` ԲՈԿ-ի ուսումնասիրությունների արդյունքում Ատենախոսության մեջ այլ աղբյուրներից և հեղինակներից առանց համապատասխան հղումների օգտագործված նյութերի, փոխառությունների առկայության բացահայտումը, ինչը հանդիսանում է ՀՀ կառավարության 08.08.1997թ.-ի «Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 327 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի» 11-րդ կետի խախտում, ղեկավարվելով ՀՀ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ գլուխների պահանջներով`

ՈՐՈՇԵՑԻ

ՀՀ ԿԳՆ բարձրագույն որակավորման հանձնաժողովի 17.02.2015թ թիվ 5Ա-վ2 հրամանը Դիանա Գալոյանին Ը.00.06 – Միջազգային տնտեսագիտություն մասնագիտությամբ տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան շնորհելու մասով անվավեր ճանաչել,

Սույն հրամանը կարող է երկամսյա ժամկետում` վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով»:

Click to comment
Գովազդ

Նմանատիպ նյութեր

Արցախ

Ադրբեջանի ռազմաօդային ուժերը խառը մարտակարգով ռմբաավիացիոն հարվածներ են հասցնում Արցախի ՊԲ հյուսիսային ուղղությամբ, օգտագործվում են նաև թուրքական արտադրության ԱԹՍ-ներ։ Օդում են նաև Թուրքիայի Հանրապետության...

Հայաստան

Բարերարներ Միքայել և Կարեն Վարդանյանները «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաքի շրջանակներում հատկացրել են 250 մլն դրամ՝ հայոց բանակին...

Արցախ

#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ For ENG scroll down«Տղաս, ես քեզ պաշտում եմ, բայց դու պետք է իմանաս, որ Հայրենիքի համար զոհվելուց ավելի վեհ բան չկա»։ Արցախի ԱԺ-ում...

Հայաստան

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վտանգավոր և անխոհեմ է համարել Թուրքիայի քաղաքական հայտարարությունները Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման ֆոնին։ «Ես ուշադրություն դարձրեցի Թուրքիայի քաղաքական հայտարարություններին, որոնք...