X
Մենք սոց. ցանցերում

Facebook

Սա շատ թանկարժեք ձեռքբերում է. հայ ինժեներների կողմից անվնաս իջեցվել է հակառակորդի ԱԹՍ-ն

 

Ֆեյսբուքյան օգտատեր Վիտալի Մանգասարյանն իր էջում գրել է. «Իսրաելական SkyStriker հարվածային ԱԹՍ-ն սաղ-սալամաթ մեր տղաներ մոտ է հայտնվել։

Սա շատ թանկարժեք ձեռքբերում է, նման կարգի ԱԹՍ-ներն անվնաս ձեռք բերելը պրակտիկայում շատ դժվար է, քանի որ հիմնականում այնպիսի համակարգեր են տեղադրված լինում, որ երբ ԱԹՍ-ն ինչ-ինչ տեխնիկական խնդիրների պատճառով ընկնում է, այդ ժամանակ միանում է այսպես ասած՝ «система самоуничтожения», որի նպատակն է ԱԹՍ-ի վրա աշխատող ալգորիթմների եւ այլ տեխնիկական տվյալների ոչնչացումը։

Կարճ ասած , եթե էս սարքը ողջ-առողջ մեր մոտ է , ապա թշնամին պրոբլեմներ ունի, եւ մեր ինժեներների կողմից հետազոտվելուց հետո, ապագայում էլ ավելի մեծ պրոբլեմներ է ունենալու»։

https://www.facebook.com/photo.php?fbid=3997895946948934&set=a.701595509912344&type=3&theater

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս