X
Մենք սոց. ցանցերում

«Տղա՛ս, որ երբեք դեռ չես ծնվել». Ծով alizé

Տղա՛ս, որ երբեք դեռ չես ծնվել․․․
ես արդեն վախենում եմ քեզ համար․․․
որովհետև այսօր սովորականի պես լույս է բացվել,
և այդ լուսաբացում ինչ-որ մեկի տղան՝ հերոսացել․․․

Տղա՛ս, որ երբեք դեռ չես ծնվել,
ես սարսափում եմ չվերադարձից․․․
նրա, ում սիրում ես նույնիսկ դեռ չունեցած․․․

Եթե մի օր պիտի չվերադառնաս․․․
չգա՛ս․․․
չծնվե՛ս․․․
իմ մեջ չլինե՛ս․․․
ես սարսափում եմ պատերազմներից, որտեղից
չի գալիս ինչ-որ մեկի երեխան․․․
ես իսկապես սարսափում եմ․․․

Կարող եմ լինել շնորհակալ ․․․ինչպես ընդունված է․․․
Կարող եմ հավատալ, որ տվեցիր կյանքդ՝ հանուն ինչ-որ օրվա խաղաղության․․․
Կարող եմ լսել ճառեր, կենացներ և հաշիվը կորցնել ծաղիկների․․․․
Բայց չվախենալ․․․քեզ համար, որ դեռ երբեք չես եղել․․․չեմ կարող․․․․

Ծով alizé

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս