X
Մենք սոց. ցանցերում

Հարցրեք տիկին Ալիևային

 

Հայ-ադրբեջանական սահմանի ռազմական գործողություններին զուգահեռ հետաքրքիր ներքաղաքական լարվածություն է նկատվում Բաքվում։ Ալիևը անցել է դավաճաններ և մեղավորներ գտնելու և փուռը տալու գործընթացին։

Արդեն երեկ պարզ դարձավ, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովին Ալիևը փնտրել է մի քանի օր, մինչդեռ նախարարը «հեռավար» աշխատանքի էր անցել՝ իր բաժին գործը դնելով նախագահի «հոգսաշատ» ուսերին։

Առավոտն էլ բացահայտվեց, որ ժողովուրդը պատերազմելու ցանկություն չունի, ու միայն 150 կամավորներ են առաջնագիծ գնալու ցանկություն հայտնել։ Փաստորեն բեմադրելը հեշտ է, իրականացնելը՝ անհնարին։ Իշխանությունների և ժողովրդի «ցանկությունները» մի առվով չեն հոսում, չնայած Ադրբեջանում, ասում են, առուները ցամաքել են։

Ի վերջո՝ գործին խառնվել է ադրբեջանական մամուլը՝ դիմել է նախարար Էլմար Մամեդյարովին հասկանալու համար, թե ի՞նչ է կատարվում վերին էշելոնում։ Իսկ Մամեդյարովը պատասխանել է. «Հարցրեք տիկին Ալիևային»։

Ահա թե որտեղ է թաղված շան գլուխը՝ Ադրբեջանում բոլոր հարցերի ճշգրիտ պատասխանը գիտի միայն Մեհրիբան Ալիևա-Փաշաևան, որ երազում էր ադրբեջանական դրոշներ ծածանել Արցախի գյուղերում։ «Մեծապատիվ տիկնոջը» պետք է սթափեցնել, զի երազանքները նրա համար են, որ միշտ երազես։

Քրիստինե Հովսեփյան

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս