X
Մենք սոց. ցանցերում

Հայաստան

«Տավուշ տեքստիլ»-ը հրետակոծվել է ցերեկը, ներսում աշխատակիցներ են եղել. ՄԻՊ

 

Այսօր Տավուշի մարզկենտրոն Իջևանում ճեպազրույցի ժամանակ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթյանը ներկայացրեց հուլիսի 12-ից սկսած հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ իրենց կողմից իրականացված աշխատանքը: Թաթոյանը հատկապես  ընդգծեց «Տավուշ տեքստիլ»-ի և Երևանի կոնյակի գործարանի մասնաճյուղի հրետակոծումը:

«Սա խիստ դատապարտելի է, քանի որ «Տավուշ տեքստիլ»-ն արտադրում է բժշկական դիմակներ, այս կորոնավիրուսի պայմաններում հարցը դիտարկվում է մարդասիրական ոլորտում և միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտման մասին է խոսքը:

Քանի որ բնակիչների հետ ունեցած մեր առանձնազրույցներից, քննարկումից պարզ դարձավ, որ մինչև այդ հրետակոծումը նրանք նկատել են թռչող սարքեր, սա նշանակում է, որ ադրբեջանական  կողմը նախապես իմացել է, որ այդտեղ կա ոչ ռազմական օբյեկտ՝ այն էլ առողջապահական նպատակներով դիմակներ արտադրող:

Առավելևս, որ դա իրականացվել է ցերեկային ժամերին, այնտեղ գտնվել են աշխատողներ։ Ակնհայտ է, որ սա հիմք է տալիս ենթադրելու, որ խոսքը հենց թիրախային վնաս հասցնելու մտադրության մասին է»,-մտահոգություն հայտնեց Արման Թաթոյանը:

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս