X
Մենք սոց. ցանցերում

Գլխավոր

Հաղթողի խոսքը առավել ծանրակշիռ է. լռությունը ևս խոսքի տեսակ է

 

Սահմանին տիրող լարվածության պայմաններում, երբ իրավիճակը ցանկացած պահի կարող է վերափոխվել, գտնվում են մարդիկ, որոնք շարունակում են իրենց հակապետական գործունեությունը: Ցավալի է, որ այդ մարդիկ հաճախ լինում հենց քաղաքական գործիչներ, ժողովրդի կողմից քվե ստացած պատգամավորներ:

Անտեսելով այն հանգամանքը, որ այսօր, իրական պատերազմից բացի, տեղեկատվական պատերազմ է, և ամեն ավելորդ ասված բառը կամ արտահայտությունը կարող է ճակատագրական լինել և աղավաղվել հակառակորդի քարոզչամեքենայի կողմից, որոշ մարդիկ մեղադրում են երկրի վարչապետին լուռ մնալու մեջ:
Մեղադրանքները հասնում են ընդհուպ վարչապետի՝ երկրի գերազույն գլխավոր հրամանատար լինելուն և նրա՝ այս օրերին առաջնագծում չգտնվելուն:

Առանց մեկնաբանության թողնելով վերջին հանգամանքը՝ կարող ենք նշել, որ այս պահին իրավիճակը լիարժեք վերահսկվում է ՀՀ զինված ուժերի կողմից, իսկ մարտական գործողություններում մինչ օրս պարտադիր ժամկետային որևէ զինծառայող ներգրավված չէ: Երեկ էլ երկրի ղեկավարը հանդիպել է ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչներին, որոնք ևս մեկ անգամ վերահաստատել են այդ հանգամանքը, և տրվել է կարևոր մեսիջ՝ Հայաստանի հետ ուժի լեզվով չի կարելի խոսել:

Մեկ տարի առաջ ԱՄՆ-ում ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշել էր, որ մեր բանակը այսուհետ փոխում է ռազմավարությունը ՝ որդեգրելով «նոր պատերազմ, նոր տարածքներ» ռազմավարություն, այսինքն՝ նախկինի պես միայն պաշտպանվողի դիրքում լինելը արդեն անցյալում է, հարկ եղած դեպքում մեր տարածքները կընդլայնվեն:

Պաշտպանության նախարարի խոսքերը վերջին օրերին իրականություն դարձան: Հարկ է գիտակցել, որ Հայաստանը հաղթանակած կողմ է թե՛ այս միջադեպում, թե՛ առհասարակ: Այդ իսկ պատճառով երկրի կամ ՊՆ ղեկավարի խոսքը այս դեպքում լինում է ըստ անհրաժեշտության և բավականին ծանրակշիռ:

Նելլի Խաչատրյան

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս