X
Մենք սոց. ցանցերում

Վայրի առաքում

Delivery Club-ը և Բնության համաշխարհային հիմնադրամը (WWF) մեկնարկել են «Վայրի առաքում» ակցիան։

Հուլիսի 14-ից 19-ը նախագծի վիրտուալ ռեստորանում կարելի է ուտելիք ընտրել ոչնչացման եզրին կանգնած կենդանատեսակների համար։ Ընդհանուր առմամբ ներկայացված է 20 կերակրատեսակ Արկտիկայում, Ալթայում, Կովկասում, Կենտրոնական Ասիայում բնակվող կենդանիների համար։ Կերակրացանկը համապատասխանում է յուրաքանչյուր կենդանու ստամքոսին․ ամուրյան վագրին առաջարկվում է ուտել կարմիր ձկան ֆիլե։

«Վայրի առաքում նախագծի նպատակը ոչ միայն հանգանակված գումարը ոչնչացող կենդանատեսակների օգնությանն ուղղելն է, այլև մարդկանց պատմել տարբեր հետաքրքիր կենդանիների մասին, ներկայացնել նրանց զարմանահրաշ հատկանիշները» – նշվում է մամուլի հաղորդագրության մեջ։

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս