X
Մենք սոց. ցանցերում

Ինչո՞ւ հետաձգվեց ՀԱՊԿ արտահերթ նիստը

ՀԱՊԿ կանոնադրության 3-րդ հոդվածն արձանագրում է կառուցի նպատակը՝ «հավաքական հիման վրա անդամ պետությունների անկախության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանությունը»։

Դիցուք՝ կառավարության նիստի ժամանակ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը բարձրաձայնեց, որ զրուցել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ, ներկայացրել է սահմանին տիրող իրավիճակը։ Արդյունքում՝ գլխավոր քարտուղարն օնլայն ռեժիմով արտահերթ նիստ էր նախաձեռնել, որն, ավելի ուշ, անորոշ ժամանակով հետաձգվեց։

Հանգուցալուծումը ավելի քան սպասելի էր, քանի որ արդեն վաղուց գաղտնիք չէ, որ կառույցը պարզապես ֆորմալ բնույթ է կրում և ոչ հաճախ է պաշտպանում դաշնակիցների շահերը, հատկապես երբ հարցը բախվում է Ադրբեջանին ու Հայաստանին։ Իսկ տավուշյան զարգացումներին տոտալ անտարբերությունը հենց այդ վերաբերմունքի կոպիտ և ակնառու դրսևորում կլիներ, քանզի գործողությունները ծավալվում են հայկական սահմանին, ոչ թե Արցախի։

Ուստի՝ Ռուսաստանին այս պահին ավելի ձեռնտու էր հայտարարություն տարածել որպես Մինսկի խմբի համանախագահող, ինչին արդեն ականատես եղանք՝ համանախագահները դատապարտում են հրադադարի ռեժիմի խախտումները և կոչ են անում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ հետագա էսկալացիան կանխելու համար։

Քրիստինե Հովսեփյան

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս