X
Մենք սոց. ցանցերում

Facebook

Քննության հերթը դիվանագիտությանն է

«Դատելով ադրբեջանական պաշտոնյաների հիստերիկ լարվածությունից ոչ պաշտոնական լուրերը մոտ են իրականությանը։ Հայկական կողմը կորուստներ չունի։ Սա հայկական բանակում վերջին երկու տարիների աշխատանքի արդյունքի կարծեք թե առաջին գործնական քննությունն է»,- գրում է Հրանուշ Խառատյանը՝ անդրադառնալով ադրբեջանական արկածախնդրությանը։

«Հիմա գործնական քննության հերթը դիվանագիտությանն է։ Ադրբեջանական և թուրքական դիվանագիտությունը ուժերի գերլարումով աղաղակում է հայկական ագրեսիայի մասին, չնայած բոլորը, բոլորը հասկանում են, որ ո՛չ Արցախին, ո՛չ Հայաստանին նախահարձակ լինել պետք չի։ Հասկանալը հասկանում են, բայց հասկանալը շատ քիչ կապ ունի դիրքորոշումների հետ։ Դիրքորոշումների հետ ոչ միշտ, բայց հասկանալուց անհամեմատ ուժեղ կապ ունի դիվանագիտությունը»,- կարևորում է ազգագրագետը և ընդգծում՝ հիմա առավել ագրեսիվ դիվանագիտության շրջան է․«տեսնենք ինչքան ենք ուխտի ականջից դուրս եկել»։

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս