X
Մենք սոց. ցանցերում

Հայաստան

Ղարադաշ. համացանցում հայտնվել է լուսանկար, որում մեր ուժերի կողմից գրավված ադրբեջանական դիրքն է

Համացանցում ակտիվորեն տարածվում են լուսանկարներ, որոնցում հավանաբար հայկական զինված ուժերի կողմից վերջին օրերին գրավված ադրբեջանական դիրքն է:

ԱԺ  պատգամավորներից Սիփան Փաշինյանը, օրինակ, այդ լուսանկարներից մեկը տարածելով գրել է՝ Ղարադաշ:

Ղարադաշը կամ Սև սարը Ադրբեջանի Թովուզի շրջանի Աղդամ գյուղի շրջակայքում գտնվող բարձունքն է:

Աշոտ Ասատրյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Հասկանում եք չէ՞ որ հարձակման գնացող բանակի զինվորները իրականում մի քանի անգամ պետք է ավելի պատրաստված լինեն,քան նրանց դիմավորողները, քանի որ հարձակման անցնելուց առաջ նրանք պետք է բոլոր հնարավոր ու անհնարին ելքերը հաշվի առնեն իսկ դիմավորողը կարող է անակնկալի գալ ու պահի տակ որոշումներով օպերացիա իրականացնի:

Հիմա մեր թշնամիները փորձել են հարձակվել բայց մեր տղերքը մի քանի անգամ ավելի զգոն ու պատրաստված են եղել: Ո՞վ է տեսել, որ հարձակվող զորքին հետ շպրտես, դրանց ականներին դիմադրես, դիրքեր գրավես, զոհեր կրեն, բնակիչներն էլ վախից փախնեն:

Բա գալուց առաջ չէիք մտածել ուր եք գալիս, ոնց եք գալի: Չնայած ոնց էլ գաք մեկա այ էս նույն ձև հետ եք գնալու: Մեր վրա սրով եկողը ինքնաձիգից գետնին կփռվի:

Նկարը մեր նոր դիրքերից մեկից, բարով վայելենք, ամրապնդենք, գնանք ավելի առաջ:

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս