X
Մենք սոց. ցանցերում

Բլոգ

Քանյե Ուեսթի նախընտրական ծրագիրը

Ի՞նչ քայլեր կձեռնարկի ամերիկացի հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը, եթե ընտրվի ԱՄՆ նախագահ։ Այդ մասին նա պատմել է «Forbes» ամսագրին տված բացառիկ հարցազրույցում։

Ուեսթի կուսակցության անունն է « Birthday Party», քանի որ, նրա ղեկավարման տարիներին «բոլորը ծննդյան օր կունենան». սա հենց նրա մեկնաբանությունն է:

Քանյեն պատրաստվում է Էլոն Մասկին առաջարկել ղեկավարել NASA- ն և զբաղվել ԱՄՆ տիեզերական ծրագրով:

Հավանաբար նա փոխնախագահի պաշտոնում կնշանակի Վայոմինգի քահանա Միշել Թիդբալին։

Ուեսթի քաղաքական արշավի կարգախոսն է՝ «YES!»։ Նա այլևս չի սատարում Դոնալդ Թրամփին, իսկ իր մրցակից ԱՄՆ դեմոկրատական կուսակցության անդամ Ջո Բայդենին անվանում է «միջակ»։

Քանյեն նաև հերքում է ընդհանուր պատվաստումների գաղափարը, նա կարծում է, որ պատվաստանյութերը  գազանների  համար են: Ու թեև ինքը՝ ռեփերը հիվանդացել է կորոնավիրուսով, այդուհանդերձ նա վստահ է, որ պատվաստումները սխալ են, պարզապես պետք է աղոթել: «Ամեն ինչ Աստծո մասին է: Մենք պետք է դադարենք անել այն, ինչը զայրացնում է Աստծուն»:

Քանյե Ուեսթը մտադիր է կառուցել իր կառավարման մոդելը «Սև պանտեր» բլոկբաստերից վերցված ուտոպիական ​​պետություն Վականդայի օրինակով:

Կրկին կրոնի մասին. Քանյեն ցանկանում է, որ աղոթքը վերադառնա ամերիկյան դպրոցներ: Աստծո պակասը և աղոթքների դադարեցումը դպրոցներում, նրա կարծիքով, հրահրում են սպանությունների թվի աճին և թմրանյութերի օգտագործում:

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս