X
Մենք սոց. ցանցերում

Հայաստան

Դիմել եմ ԵԱՀԿ ԽՎ անդամ 55 երկրների պատվիրակությունների ղեկավարներին. Հայկ Կոնջորյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Քիչ առաջ նամակներով դիմել եմ ԵԱՀԿ ԽՎ անդամ 55 երկրների պատվիրակությունների ղեկավարներին, գլխավոր քարտուղարին և հանձնաժողովների ղեկավար կազմին՝ ՀՀ պետական սահմանի նկատմամբ Ադրբեջանի ձեռնարկած սադրիչ ռազմական գործողությունների վերաբերյալ։

Ընդգծել եմ, որ Ադրբեջանը խախտում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, ինչպես նաև ոտնահարում ՄԱԿ֊ի գլխավոր քարտուղարի կոչը՝ հայտարարելու գլոբար զինադադար՝ պայմանավորված համավարակով։ Կոչ եմ արել մեր միջազգային գործընկերներին՝ խստորեն դատապարտելու Ադրբեջանի ռազմական ագրեսիան և ռազմատենչ հռետորաբանությունը։

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս