X
Մենք սոց. ցանցերում

Ինչո՞ւ է արտակարգ դրության երկարաձգումը դժգոհություն առաջացնում

Արտակարգ դրությունը այսօր երկարաձգվեց արդեն չորրորդ անգամ, պատճառն ակնհայտ է՝ արտակարգ դրություն սահմանելու հիմքերը չեն վերացել՝ համավարակը դեռևս շարունակում է տարածվել: Արտակարգ դրության երկարաձգման որոշումը բողոքի ալիք է առաջացրել որոշ քաղաքական ուժերի մոտ:

Մասնավորապես «Բարգավաճ Հայաստան», «Հայրենիք» և «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունների տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ իշխանությունները արտակարգ դրությունը երկարացնում են, որպեսզի ճնշեն ընդդիմության կամարտահայտումը, խոսքը մասնավորապես վերաբերում է հավաքների ազատության իրավունքին:

Այստեղից կարելի է անել մի քանի ենթադրություն, եթե կառավարությունը իսկապես ցանկանար սահմանափակել ընդդիմության կամարտահայտումը, ապա արտակարգ դրության օրերին մամուլի վերահսկողությունը կվերցներ պետական վերահսկողության տակ, ինչպես սահմանում է օրենքը, սակայն արտակարգ դրության սահմանումից շատ կարճ ժամանակ անց կառավարությունը հանեց այդ սահմանափակումը, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ ընդդիմության կամաարտահայտմանը խանգարելու որևէ մտադրություն չկա:

Անդրադառնալով հավաքների ազատության սահմանափակման իրավունքին՝ կարող ենք մտաբերել բոլորովին վերջերս տեղի ունեցած հավաքները, երբ Գագիկ Ծառուկյանի համակիրները, անտեսելով պարետատան կանոնները, հավաքվել էին նրան աջակցելու: Այդ հավաքներից ընդամենը օրեր հետո «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարը և մի քանի պատգամավորներ վարակվեցին կորոնավիրուսով:

Դիտարկելով մեր հարևան պետություն Վրաստանի օրինակը՝ կարող ենք նշել, որ այնտեղ հանվել է արտակարգ դրությունը, սակայն ազատ հավաքներ անցկացնելու իրավունքը դեռևս արգելված է, թեև Վրաստանում շատ լավ համավարակային պատկեր է այսօր: Այս ամենից մի բան պարզ է դառնում՝ այն քաղաքական ուժը, որը արտակարգ դրության և համավարակի պայմաններում իր աջակիցների հետ հավաքներ է կազմակերպում, պարզապես ոտնահարում է մարդկանց առողջ լինելու իրավունքը:

Արտակարգ դրությունը «ուրվական» չէ, որին տեսնելիս պետք է փախչել, այլ գործիքակազմ է, որը թույլ է տալիս կառավարությանը առավել օպերատիվ կերպով արձագանքնել և կանխել վարակի տարածումը:

Նելլի Խաչատրյան

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս