X
Մենք սոց. ցանցերում

Գլխավոր

Հավատարմության ծեսեր են կազմակերպում ռուսական սապոգին հաճոյանալու համար

«Մենք մերժում ենք քաղաքակրթությունների բախման կանխավարկածը և միջազգային հարաբերություններում մեզ դիրքավորում որպես քաղաքակրթությունների երկխոսության ջատագով․․․երկխոսությունը արտաքին հարաբերությունների մեր առանցքային տեսլականն է՝ հիմնված հարգանքի, հասկանալու և հասկանալի դառնալու ձգտման վրա»,- սահմանում է ՀՀ անվտանգության նոր ռազմավարությունն ու  լեգիտիմ իշխանությունը, իսկ երկրի ինքնիշխանությունը փուլ առ փուլ ռուսներին հանձնած պատեհապաշտները հավատարմության ծեսեր են կազմակերպում՝ ամենախորը կռացողի տիտղոսին արժանանալու համար։

Թերևս ընդդիմության կողմից ռուսական սապոգին հաճոյանալու մրցավազքը տրամաբանական է՝ պատմագրությունը ցույց է տալիս, որ ստրկամիտ «մեծապատիվները» տերերի փնտրտուքներում ռուսական կայսրությունը միշտ էլ ընտրել են որպես վերջին փրկօղակ՝ աճուրդի դնելով սեփական խիղճն ու ժողովրդի ճակատագիրը։

Ներքաղաքական ճակատագրական գոյապայքարի մեջ նետված նախկին թալանչիները տարիների կուտակած գողոնը ամեն գնով պահպանելու համար գտել են ամենազազրելի տարբերակը՝ հավատարմության երդումներ են շռայլում ցարին և խոստանում վերջինիս ոտքերի տակ մատաղ անել ազգի ինքնիշխանությունն ու երիտասարդ հեղափոխականին։

Ու ստիպված ազգովի հետևում ենք դիտարժան թամաշայի, ժանտախտի օրոք դրության տերը դառնալու նկրտումների, ոմանք էլ դեռ համբերատար խաղադրույքներ են  կատարում՝ գնահատելով երբեմնի «հզորների» բարոյալքման սրընթացությունը։

Հարկավ՝ նվաստացման շքերթը ազնիվ ու արդարացված է նախկին կոռումպացված շրջանակների համար, որ տարիներ շարունակ հարմար տեղավորվել էին պետական կերակրատաշտի չորսբոլորը և վայելում էին քաղաքական էլիտայի կարգավիճակը, ու հիմա էլ ապավինում են ռուսների ողորմածությանը, քանզի ապագան անհստակ է ու մշուշոտ։ Պարզապես իրենց իրադրության տերեր հորջոջած ամենաիսկական գրպանահատները հերթական անգամ թույլ են տալիս նույն սխալը՝ անտեսում են հեղափոխություն իրականացրած ժողովրդական մասսաների իմաստությունը, որ մարդասիրական միջանցք էր ընձեռել հեռանալ արժանապատիվ։ Շանսը կորսված է, իսկ անցյալի «հերոսների» վերջին հանգրվանը, այնուամենայնիվ, պատմության աղբանոցն է։

Քրիստինե Հովսեփյան

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս