X
Մենք սոց. ցանցերում

Թատրոն

«Ամռան օր» Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում

Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան, բեմադրիչ Մանվել Խաչատրյանը պատրաստվում է թատերասերների դատին հանձնել լեհ դրամատուրգ Սլավոմիր Մրոժեկի  ստեղծագործության հիման վրա բեմադրված «Ամռան օր» ներկայացումը:

«Մենք այժմ գտնվում ենք թատրոնի փոքր դահլիճում, սակայն այն ինձ համար ահռելի է, քանի որ այստեղ հսկայական ստեղծագործական աշխատանք է կատարվում, որը ես շատ եմ սիրում: Մենք շատ ենք կարոտել մեր հանդիսատեսին և աշխատում ենք Սլավոմիր Մրոժեկի «Ամառային օր» պիեսի բեմադրության վրա: Այս գործի մասին վաղուց էի մտածում: 2003 թվականին անգամ խաղացել եմ «Ամռան օր» ներկայացման մեջ, որը բեմադրել էր իմ ընկերներից մեկը: Այս ստեղծագործությունն ինձ շատ է դուր գալիս, ես այն շատ լավ գիտեմ և հույս ունեմ, որ հետաքրքիր ներկայացում կստացվի»,-նշում է ռեժիսորը:

Մանրամասները թատրոնի ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակված տեսանյութում․

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս