X
Մենք սոց. ցանցերում

Կինո

Comic-Con 2020 առանց Marvel-ի ու Warner Bros-ի | ԿինոՊրես

Marvel Studios եւ Warner Bros կինոստուդիաները կանտեսեն Comic-Con 2020 փառատոնը, որը առաջին անգամ կանցկացվի առցանց: Այս մասին հայտնում է Comic Book պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրները:

Ամենայն հավանականությամբ, ստուդիաները գերադասում են իրենց նոր նախագծերը ներկայացնել սեփական միջոցառումների ժամանակ: Ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանել այդ տեղեկությունը:

Հիշեցնենք, որ Comic-Con 2020 փառատոնը պետք է կայանար հուլիսի վերջին, սակայն դրա կազմակերպիչները որոշել են այն չանցկացնել կորոնավիրուսի տարածման առկա սպառնալիքի պատճառով:

Նյութը՝ Կինոպրես-ի։

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս