X
Մենք սոց. ցանցերում

Հիպերռեալիզմի հայկական աստղ Տիգրան Ձիթողցյանը Tumo Live-ում

Հիպերռեալիզմի հայկական աստղ Տիգրան Ձիթողցյանը այս շաբաթ Live է լինելու Թումոյից: Աշխարհով մեկ նա հայտնի է դարձել իր «Հայելիներ» շարքով, որում` որպես բնորդ իր մասնակցությունն է ունեցել նաև օսկարակիր դերասանուհի Սյուզան Սարանդոնը: Տիգրանի այս շարքի գործերը յուղաներկով արված հսկայական կտավներ են, որոնց բազում կտորները բարդացնում են պատկերի ընկալումն ու միաժամանակ նոր դիտանկյուններ բացում: Շաբաթ օրը, ժամը 18:00-ին Տիգրանը Նյու Յորքից կվարի TUMO Live-ը, կխոսի սյուրռեալիզմից ու հիպերռեալիզմից, իր հին ու նոր գործերից ու կպատասխանի ձեր բոլոր հարցերին: TUMO Live-ի լեզուն հայերենն է:

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս