X
Մենք սոց. ցանցերում

Գլխավոր

Ոստիկանը մե՞րն է, հեղափոխությունից հետո ի՞նչ է փոխվել

Տարբեր երկրներում ուժային համակարգի ներկայացուցիչների հանդեպ հասարակության ընկալումները տարբեր են: Մինչ 2018թ. հեղափոխությունը ոստիկանություն-հասարակություն անջրպետը շատ էր խորացել, ոստիկանը ասես դարձել էր հասարակության թշնամին և ոչ թե օրենքի պաշտպանը: Դրա մասին էին վկայում բազմաթիվ խաղաղ ցույցերի ժամանակ ուժային կառույցների կողմից անմեղ քաղաքացիների վրա ջրցան մեքենաների, «դուբինկաների» և այլ միջոցների կիրառումը: Բարեբախտաբար, հեղափոխության օրերին հասարակության կողքին կանգնած ոստիկանների շնորհիվ հասարակությունը վերափոխեց իր վերաբերմունքը այս ինստիտուտի նկատմամբ. ասվածի վառ օրինակն էր հեղափոխության օրերին հայտնի դարձած Աշոտի տատիկը, երբ ոստիկաններից մեկը մյուսին խնդրեց ձեռք չբարձրացնել ցուցարարների վրա, քանի որ դրանց մեջ իրենց ընկերները, ընտանիքի անդամներն են:

Այսպիսով հեղափոխությունից հետո «ոստիկանը մերն է» արտահայտությունը վերջապես դարձել է իրականություն, սակայն այսօր համավարակի պայմաններում ոստիկանություն-հասարակություն անջրպետը կրկին ուժեղանում է: Համացանցում կարող ենք գրեթե ամեն օր տեսնել տեսանյութեր, որտեղ ոստիկանները բերման են ենթարկում դիմակ չկրող քաղաքացիներին: Իհարկե, մինչ օրս էլ ոստիկանական համակարգում դեռ կան իրենց պաշտոնը չարաշահող ծառայողներ, սակայն եթե կա միասնական օրենք, որով քաղաքացին պարտավոր է դիմակ կրել, իսկ վերջինս ոչ միայն չի կրում, այլև հայհոյում և նվաստացնում է ոստիկանին, մի՞թե վերջինս իրավունք չունի տուգանել կամ բերման ենթարկել կարգազանցին:

Դիմակ կրելու պահանջը բոլորի համար է, իսկ օրենքի առաջ հավասար ենք բոլորս, հետևաբար կարգը խախտելիս կարող է տուգանվել մեզանից յուրաքանչյուրը: Այստեղից միայն մի հետևություն կարելի է անել, որ, այո՛, հեղափոխությունից հետո և այսուհետ միշտ «ոստիկանը մերն է», մնում է, որ քաղաքացիները ևս հիշեն այն միասնական հարգանքը, որ կար հեղափոխության օրերին, երբ հեղափոխության մասնակիցները, լսելով Նիկոլ Փաշինյանին, կատարում էինք նրա ասածները, ոստիկանների հետ, նրանց օգնությամբ, իսկ ի՞նչ է փոխվել հիմա. ունենք մի նոր մարտահրավեր, որը պետք է բոլորով հաղթահարենք՝ հարգելով և վստահելով կառավարությանը ու իրավապահ համակարգին:

Նելլի Խաչատրյան

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս